«  Նոյեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика


Թադե և Տարոն քահանաների հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի

Թադե և Տարոն քահանաների հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի

Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում․ այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի Թեմը։

«Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:

Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը»,-ասված է հայտարարության մեջ։

 Իսկ Տեր Թադե քահանա Թախմազյանի ու Տեր Տարոն քահանա Հունանյանի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, որ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան` խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։

«Ինչպես Տեր Տարոն քահանա Հունանյանի (Հաղարծինի քահանան, որը մասնակցում էր Ստեփան Ասատրյանի հրավիրած ապօրինի պատարագին նախորդ կիրակի օրը` խմբ․), այնպես էլ Տեր Թադե քահանա Թախմազյանի վերաբերյալ կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում ու սահմանված ընթացակարգով այդ հարցերը քննության կառնվեն»,- նշեց նա։ Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Կրոնական ազատությունը հարձակման տակ է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում։ Այս մասին, ինչպես գրում է բրիտանական GB News-ը, զգուշացնում է Հայաստանում քաղաքացիական բախումների մասին նոր զեկույցը, որը պատրաստել է միջազգային իրավաբանական «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերությունը։

Ինչպես նշվում է, Նիկոլ Փաշինյանին մեղադրում են բռնապետի պես վարվելու և Հայ առաքելական եկեղեցու վրա դաժան հարձակում սկսելու համար։

Զեկույցի համաձայն՝ Փաշինյանը փորձել է տապալել կաթողիկոս Գարեգին II-ին և բանտարկել է նրա առաջատար հոգևորականներին և ծխականներին։

Ինչպես նշվում է, Միքայել Աջապահյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել կառավարությանը քննադատելու համար։ Գործարար Սամվել Կարապետյանը նույնպես բանտարկվել է եկեղեցու պաշտպանության համար։ Կարապետյանն ամռանից ի վեր նախնական կալանքի տակ է գտնվում Երևանի խորհրդային դարաշրջանի հայտնի բանտում։

Կրոնական ազատության հարցերով խորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ, Պիտերբորոյի լորդ Ջեքսոնը նշել է. «Աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում նվիրյալ քրիստոնյաներին իրենց հավատքը պաշտպանելու համար բանտ նետելու գաղափարը վախեցնող է։ Քրիստոնեական դավանանքի հետևողները Հայաստանում պետք է կարողանան պահպանել խաղաղ հավաքվելու և պաշտամունք կատարելու իրավունքը՝ առանց բռնի սպառնալիքի, բանտարկության կամ ավելի վատ բաների»։ Նրա խոսքով՝  աշխարհը հետևում է քրիստոնեական համայնքների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին։

Զեկույցը մեղադրում է Փաշինյանին՝ հաջորդ տարի իշխանությունը պահպանելու իր փորձերում բռնապետի պես վարվելու համար։ Նշվում է, որ չնայած Փաշինյանի ժողովրդականությունը վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել, ՀԱԵ-ն շարունակում է վայելել մեծ հանրային աջակցություն՝ ունենալով գրեթե 60 տոկոս վստահության վարկանիշ։ Ինչպես նշվում է, «ՀԱԵ-ն և Սամվել Կարապետյանն այս բռնապետական կառավարման վերջին զոհերն են»: Ամբողջական՝ ABC MEDIA-ում: