Տաթևիկ Հայրապետյան. Ադրբեջանն ակնհայտ մեր ճակատին ասում է, թե ինչի է պատրաստվում (տեսանյութ)
«Բնականաբար, Արևմտյան Ադրբեջանի մեր հին հայրենի հողերը, որտեղ աշխարհագրական անունները դավաճանաբար հայաֆիկացվել են, սպասում են բնիկ բնակիչների՝ ադրբեջանցիների վերադարձին»․ սա բառացի թարգմանություն է Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից՝ «Baku TV»-ով փետրվարի 10-ին հեռարձակված հաղորդումից։
Նախորդիվ գրել եմ, որ իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի․ շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։
Սա է Ադրբեջանում ընթացող քաղաքականությունն ու քարոզչությունը։ Նույնը ուսուցանվում է ադրբեջանական հանրակրթական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից։ Այսինքն՝ պատմական հիմքից զուրկ այս վտանգավոր զավթողական հայեցակարգով սերունդ է մեծանում Ադրբեջանում։ Դա տեղի է ունենում Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ու էթնիկ զտումից հետո, որի հարցում ՀՀ կառավարությունը միմիայն օգնել է Ադրբեջանի իշխանություններին՝ մաքրվել իրենց իրագործած հանցանքներից։ Ասեմ ավելին՝ հենց այսպիսի քարոզչություն է տարվել Արցախի պատերազմին նախորդած տասնամյակների ընթացքում։
Հիմա էլ ակնհայտ մեր ճակատին ասում են, թե ինչի են պատրաստվում։ Ունենք անկեղծ ու ուղիղ հակառակորդ․ ինձ թվում է՝ կարելի է այս անգամ մի քիչ ավելի խելացի աշխատել ու թույլ չտալ, որ բանը հասնի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։
Այսպես հատուկ եմ գրում, որովհետև սա իրոք կարևորագույն խնդիր է, որի լուծման մասին էլ պետք է լինի խոսակցությունը։
Տեսանյութում՝ այսօր Հայաստան ժամանեցին ադրբեջանցի փորձագետներ․նրանք եկել են ցամաքային սահմանազատված հատվածով`


