«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Տաթևիկ Հայրապետյան. Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից. Փաստեր

Տաթևիկ Հայրապետյան. Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից. Փաստեր

«Հայ եկեղեցու կողմից վերջին 150 տարիների ընթացքում իրականացված գաղափարախոսությունն ու դիվերսիաները, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհի դեմ ուղղված գաղափարախոսության մի մասն են կազմում...»,- այդ մասին երեկ հայտարարել էր Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորներից Նասիբ Մահամալիևը։

Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայ եկեղեցու առաջնորդը և նրա հրամանատարության տակ գտնվող բոլոր եկեղեցական գործիչները չէին ցանկանում ընդունել պարտությունը և վրեժխնդրության զգացումով կոչ էին անում հասարակությանը վրեժխնդրության՝ սերմանելով սադրանքի ոգի.

«Այս սադրիչ քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա։ Հետևաբար, Փաշինյանը պետք է լուրջ, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի այստեղ։ Ճիշտ է, վերջերս Փաշինյանը լիովին բացահայտել է Հայ եկեղեցու իրական դեմքը, հայ ժողովրդին ցույց է տվել Եկեղեցու ամենալուրջ խնդիրները և, դիմելով եկեղեցական հավատացյալներին ու հայ հասարակությանը, հայտարարել է, որ Գարեգինը պետք է հեռացվի Հայաստանի կաթողիկոսի պաշտոնից»։

Մինչ այս ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը՝ Փաշազադեի ելույթի մասին գրառում էի արել երկու օր առաջ։

Փաստերը ցույց են տալիս․ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությանը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։

Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում...

Տաթևիկ Հայրապետյան