Տաթևիկ Հայրապետյան. «Քանդենք պետությունը» մի քանի ճակատով պատերազմ է հայտարարել հայկական պետությանը (տեսանյութ)
«Քանդենք պետությունը» ուժը մի քանի ճակատով փաստացի պատերազմ է հայտարարել հայկական պետությանը՝ բանակ, եկեղեցի, մշակույթ: Սրանք են գլխավոր թիրախները այս պահին, բոլորը կապ ունեն գաղափարի, անվտանգության եւ ինքնության հետ:
Ալիեւը 2 կորեկ էլ կթողի անցնի իր տարածքով, եւս 3 հայատյաց «ակտիվիստ» կուղարկի, ձեռքի հետ կասի «խաղաղություն» բառը (չմոռանալով «Զանգեզուրի միջանցքը»), քանի որ կենսական է Ալիեւի համար հայկական պետության գաղափարական ոչնչացումը, իսկ դա մենակ «Քանդենք պետությունը» ուժի միջոցով կարող է անի:
Այնքան սինխրոն է ընթանում այս քանդիչ աշխատանքը, որ Շերլոկ Հոլմս լինելու կարիք էլ չկա տեսնելու համար…հազար ափսոս, որ 2018-ին ժողովրդի սերը վայելողը դարձավ Ալիեւի քաղաքական ծրագրերի կատարողը…
Բայց ես էլի մնում եմ իմ համոզման՝ իրենք թերագնահատել են հայ ժողովրդին:


