Տաթև Զորյան. Բա որ ոչինչ չէիր հասկանում, ինչի՞ զոհասեղանին դրեցիր անմեղ տղաների կյանքը
Թե բա «համանախագահներին ասեցի՝ ստեղ լիքը թղթեր կան, որ չեմ հասկանում, դրանց սեղմագիրը ո՞րն ա»։ (Փ.Ն.)
Բա որ չէիր հասկանում, ինչի՞, երբ արցախյան հարցից ամենաշատ հասկացող մարդը ծանր տեղը թեթևացնելով հետդ հանդիպեց, աքլորացար` թե բա ինձ չասաց այնպիսի բան, որի մասին ես չգիտեի։
Ինչի՞ հայտարարեցիր, թե բանակցությունները զրոյական կետից ես սկսում։ Մեկ ա բան չէիր հասկանում, ո՞նց էիր բանակցելու` թեկուզ քո սեփական կետից` նույնն է թե` աշխարհի կենտրոնից։
Ինչի՞ հոխորտացիր, թե Արցախը Հայաստան է և վերջ` դրանով երեքհազարամյա հայկական հողը դարձնելով Ադրբեջան և վերջ։
Առանց հասկանալու ո՞նց զոհասեղանին դրեցիր անմեղ տղաների կյանքը։
Ո՞նց փշրեցիր պետականության ողնաշարը...
Բա որ ոչինչ չէիր հասկանում հայ ժողովրդի համար ամենակենսական նշանակության հարցից, ինչի՞ հրաժարական չտվեցիր։


