«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Տիգրան Դավուդյան. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ, դո՛ւք ինչո՞վ եք զբաղված

Տիգրան Դավուդյան. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ, դո՛ւք ինչո՞վ եք զբաղված

Հանրային հեռարձակողի խորհրդի հարգելի անդամներ` Վասակ Դարբինյան (նախագահ), Ara Shirinyan, Aram Sukiasyan, Arpi Voskanyan, Irina Shahnazaryan, Christine Melkonyan և Վարուժան Օլքինյան. ուզում եմ հասկանալ ո՞րն է Հ1֊ի և ՔՊ֊ի Civic.am լրատվականի տարբերությունը։

Հ1֊ի 58 րոպեանոց լուրերի 20 րոպեն ՀՀ մեկ կուսակցության գովքն է։ ՔՊ նախագահ պրն Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով ինը րոպե խոսել է իրենց ընդդիմախոս "եռագլուխ ընդդիմության" մասին և Ձեր ենթակայության տակ գտնվող Հ1֊ը  ՀՀ մի կուսակցության նախագահի պատգամը նույնությամբ վերարձակում է։

Երկրի տասնյակից ավել կուսակցություններ Երևանում և մարզերում աշխույժ գործունեություն են ծավալում, Հ1֊ն ինչո՞ւ է միայն ՔՊ֊ի ներքին անցուդարձերին անդրադառնում։

ԱԺ նախագահ, ՔՊ֊ի անդամը չորրորդ անգամը լինելով սկանդալի կենտրոնում է հայտնվում, թքում է քաղաքացու վրա, հայհոյում է քաղաքացուն, իսկ Հ1֊ը միայն նրան է բեմ տրամադրում, ինչո՞ւ։ ՔՊ մյուս անդամներն առանց դատարանի եզրակացության մեղադրում են ընդդիմության գործիչներին և Հ1֊ը սփռում է նրանց հերյուրքանքները։

Կարելի է հարցնել Դո՛ւք ինչո՞վ եք զբաղված։

Տիգրան Դավուդյան