«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Տիգրան Պասկևիչյան. «Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել». Դիտեք «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը

Տիգրան Պասկևիչյան. «Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել». Դիտեք «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը

Հանրայինն իր Յութուբ ալիքում վերջապես տեղադրեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Մի՞թե արժեր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված, ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը Յութուբում, եւ փորձել ներկայացնել դա որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում։

Շնորհակալ եմ Հայաստանի այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն բարձրացրեցին ֆիլմի արգելման հետ կապված խնդիրները։ Շնորհակալ եմ ՖԲ-ի ընկերներին, Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցեցին ինձ եւ միասնական ուժերով հասանելի դարձրեցին մեր պատմության կարեւորագույն դրվագին վերաբերվող այս ֆիլմը։

Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել։
Ստորեւ տեղադրում եմ ֆիլմի յութուբյան հղումը։

Տիգրան Պասկևիչյան