«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«Թող հասարակությունն իմանա, թե մեծ-մեծ խոսացող նախկին իշխանավորները որքանով են նվիրված եղել բանակին»

«Թող հասարակությունն իմանա, թե մեծ-մեծ խոսացող նախկին իշխանավորները որքանով են նվիրված եղել բանակին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

– Մայիսի 28-ին նշում էինք մեր ամենափառապանծ տոներից մեկը՝ Հայաստանի անկախության տոնը, և առաջին անգամ էր, որ Սարդարապատում չէր Արցախի պատվիրակությունը, դա ԶԼՄ-ների աչքից չի վրիպել:

– Ես շատ ուրախ եմ, որ չի վրիպել, ես էլ այդ հարցը կտամ՝ ինչո՞ւ չէին եկել: Եթե համարում են, որ դա իրենց տոնն է, ինչու չէին եկել, գային մասնակցեին: Անցյալ տարի 100-ամյակն էր, մենք մասշտաբային միջոցառում էինք կազմակերպել, դրա համար նախապես կար պայմանավորվածություն: Այնպիսի միջոցառում էինք կազմակերպել, որը հավուր պատշաճի ցույց կտար իշխանության վերաբերմունքն այդ տոնակատարությանը: Բայց նախորդ տարիներին ոչ մի հրավեր չի եղել, ով այդ տոնը համարել է իր տոնը, եկել է: Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին առանց հրավերի է գնացել Ստեփանակերտ: Եթե նա համարում է, որ դա իր տոնն է, գնում և մասնակցում է միջոցառումներին:

– Ապրիլյան պատերազմի դեպքերի ուսումնասիրությունից ի՞նչ ենք ուզում ստանալ՝ խոշոր հաշվով, և ի՞նչ ձևաչափով է արվելու, կա՞ հստակ որոշում:

– Օրենքի պահանջն է, որ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակում պետք է իրականացվի, Անդրանիկ Քոչարյանը պետք է գլխավորի: Եկեք այս հարցում էլ առաջ չընկնենք և չասենք, թե ինչ սպասումներ ունենք: Ա. Քոչարյանն արդեն ցուցաբերել է իր հավատարմությունը նման բարդ գործերը մինչև վերջ ուսումնասիրելուն՝ լինելով Փաստահավաք խմբի անդամ: Սեդա Սաֆարյանի հետ նա կարողացավ լույս սփռել բարդ, խճճված Մարտի 1-ի գործում: Թող հասարակությունը տեղյակ լինի, թե այդ մեծ-մեծ խոսացող նախկին իշխանավորները որքանով են նվիրված եղել մեր բանակի ուժեղացմանը: Հիշում եմ՝ ինչ ճոռոմ ելույթներ էին ունենում ՀՀԿ-ականները: Մենք հիմա գիտենք՝ ինչ սեփականություն են դիզել կառավարման ընթացքում, թող հասարակությունն իմանա, թե որտեղից են դիզել:

Ամբողջական՝ տեսանյութում