«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Թուրքիայի նախարար. Առաջիկա օրերին կվերականգնվեն Ստամբուլ-Երևան թռիչքները

Թուրքիայի նախարար. Առաջիկա օրերին կվերականգնվեն Ստամբուլ-Երևան թռիչքները

Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը NTV-ի եթերում հայտարարել է, որ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել Ստամբուլ-Երևան երթուղով թռիչքներին: Թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անցած շաբաթ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի եւ Թուրքիայի միջև թռիչքները կվերականգնվեն:

Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի  մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանն նույնպես խոսել էր այս թեմայով:Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար: