Թվայնացվել ու 1 հավելվածում հավաքվել է Հայկական ռադիոյով հնչած 15 հազար գործ
«Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի ու նրա թիմի շքեղ, ֆանտաստիկ, հսկայական աշխատանքը.
Թվայնացվել ու armradioarchive.am կայքում ու համանուն հավելվածում հավաքվել է Հայկական ռադիոյով 1930-ականներից սկսած մեր արտիստների ու հեղինակների ստեղծած ու հնչեցրած 15.000 գործ: Օրբելյան, Բաբաջանյան, Սպենդիարյան, Կոմիտաս, Խաչատուրյան, Սայաթ-Նովա, Արտեմի Այվազյան, Ռոմանոս Մելիքյան, Ալեքսանդր Աճեմյան, Էդվարդ Միրզոյան, Խաչատուր Ավետիսյան, Հովհաննես Չեքիջյան, Արմեն Տիգրանյան, Աշուղ Ջիվանի, Աշուղ Աշոտ եւ էլի մի քանի տասնյակ դեմքեր:
15.000 գործ արդեն կա, 25.000-ը նախատեսվում է: Ըստ էության՝ 20-րդ դարի մեր երաժշտական արվեստը՝ մի պնակում, ընդ որում, անվճար: Իսկապես, հսկայական գործ է արվել: Շնորհակալություն»:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան