«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյան. Սա վերջնական կնիք է Մարտի 1-ի առավոտյան դեպքերի կապակցությամբ

Վահե Գրիգորյան. Սա վերջնական կնիք է Մարտի 1-ի առավոտյան դեպքերի կապակցությամբ

Ապրիլի 25-ին Եվրոպական դատարանը հրապարկել էր 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործով վճիռը

Երեկ Հանրայինի եթերում փաստաբան Վահե Գրիգորյանը վերոնշյալ վճռից առանձնացրեց մի քանի կարևոր արձանագրում:

«Առաջինը և կարևորը այն էր, որ դատարանը արձանագրել է դիմողի խաղաղ հավաքների ազատության խախտումը, սա ինքնին ոչ միայն անհատական իրավունքի խախտման արձանագրում է, այլև ամբողջ Մարտի 1-ի կոնտեքստի իմաստով շատ կարևոր արձանագրում:

Դատարանը անփոփոխ է իր դիրքորոշման մեջ, որ 2008-ի Մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքը խաղաղ է եղել և որ պետության կողմից այդ խաղաղ հավաքի միջամտությունը եղել է անհամաչափ կոմերցիոն իրավունքի խախատմամբ: Ի վերջո նրանք չկարողացան Եվրոպական դատարանին ապացուցել, որ դրվագը, որով իրավապահ մարմինները խուժել են Ազատության հրապարակ և դաժան վերաբերմունք են ունեցել ցուցարարների նկատմամբ, իրապես իրավաչափ է եղել:

Ես կարծում եմ, որ սա վերջնական կնիք է Մարտի 1-ի առավոտյան դեպքերի կապակցությամբ, որովհետև եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդեմ Հայաստանի գործով այդ ողջ արսենալի կիրառմամբ կառավարությունը ի վիճակի չի եղել համոզել դատարանին, որ իրենց նպատակն իրավաչափ է եղել և միջամտությունը՝ համաչափ, սա նշանակում է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական կնիք կա դրված: Մարտի 1-ի ողջ գործի կոնտեքստում սա այսուհետ հաստատված իրողություն է»,- ասել է Գրիգորյանը:

Ըստ փաստաբանի՝ հաջորդ կարևոր արձանագրումը դիմողի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի բացակայությունն է.

«Այս հարցը նախադեպային է. առաջին անգամ է դատարանը այսպիսի արձանագրում անում: Սա փաստացի նշանակում է, որ ցուցարարները, որոնք Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ոչ միայն մինչ այդ ոչ մի արդյունավետ պաշտպանության հնարավորության չեն ունեցել կամայականություններից, այլև նրանք որևէ իրավական պաշտպանություն չեն ունեցել դրանից հետո»,- նշել է փաստաբանը:

Ամբողջական՝ տեսանյութում