«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վահե Գրիգորյանը՝ Մարտի 1-ի գործից. «Շոկային որակումը տալիս մեղմ եմ գտնվել»

Վահե Գրիգորյանը՝ Մարտի 1-ի գործից. «Շոկային որակումը տալիս մեղմ եմ գտնվել»

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի  հարցազրույցը Factor.am-ին.

– Պարո՛ն Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի մասով Մարտի 1-ի գործերի նախաքննական նյութերին ծանոթանալուց հետո, որպես առաջին տպավորություն, ասել էիք, որ այն շոկային էր: Ի՞նչն էր հատկապես շոկային Ձեզ համար՝ զոհերի մահվան հանգամանքնե՞րը, հրապարակում կատարված գործողություննե՞րը, պաշտոնյաների հրամաննե՞րը, թե՞ ցուցմունքները միմյանց դեմ:

 – Այդ որակումը որ տվել եմ՝ շոկային, շատ մեղմ եմ գտնվել: Ես հուսով եմ, որ օր առաջ այդ նյութերը հանրության իմացությանն են հասնելու, և յուրաքանչյուրն իր դատողությունները կանի դրանց վերաբերյալ: Բոլորը, ինչ նշեցիք, իրենց մասնակցությունն ունեն, բայց առաջին հերթին՝ մահաբեր ուժի, հրազենի կիրառման այն անպատասխանատվության ծավալը, որ ունեցել են այդ պահի դրությամբ ոստիկանական այդ գործողությունները կազմակերպող մարմինը կամ պաշտոնյաները: Եվ երկրորդը՝ այն հոգեբանությունը, որով այդ մարդիկ համակված են եղել բողոքի ցույցը ճնշելու հարցում:

 – Այդ մարդիկ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

 – Առաջին հերթին՝ պետության քաղաքական ղեկավարությանը, երկրորդ հերթին՝ զինվորականությանը, ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարությանը: Բայց առաջին հերթին քաղաքական ղեկավարությանն եմ համարում նման անպատասխանատվության համար պատասխանատու, նոր՝ զինվորականներին, Ոստիկանությանը և ԱԱԾ այն շրջանակին, որոնք ներգրավված են եղել այդ հրամաններում ու հանձնարարություններում: Եվ, իհարկե, զոհերի թիվը: Մինչև հրապարակայնորեն քննարկվում էր 10 զոհի մասին:

 – Երբեմն ասվում է՝ առնվազն 10 զոհի մասին: Դուք կարծում եք՝ ավելի՞ն են եղել:

 – Այս պահի դրությամբ որևէ փաստ չկա՝ 10-ից ավելիի մասին խոսելու համար: Այսքանով սահմանափակվեմ: Բայց պետք է իմանաք, որ ևս 6 անձ ծանր վիրավորումներ է ստացել՝ հրազենային, գնդակային վիրավորումներ, որոնցից առնվազն երկուսի դեպքում ստացման պահի դրությամբ կյանքի համար վտանգավոր են եղել:

Ամբողջական՝ Factor.am-ի տեսանյութում

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 20 600 եվրո հատկացրեց մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին վճարելու համար։ Նման  որոշում այսօր կայացրեց գործադիրը` առաջնորդվելով ՄԻԵԴ որոշմամբ։