«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Վարդենյաց լեռնանցքում ձյան շերտը կազմել է 20 սմ. ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով

Վարդենյաց լեռնանցքում ձյան շերտը կազմել է 20 սմ. ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով

Փետրվարի  20-ի լույս 21-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքի պատճառով ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սեւան-Ծաղկունք-Զովաբեր, Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհներին եւ Մ-14-Ծովագյուղ 1-2 կիլոմետր ճանապարհահատվածում:

Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջաններում ձյան  տեղումները սկսվել են փետրվարի 21-ի առավոտյան ժամերին, իսկ ճանապարհները հիմնականում գտնվում են անցանելի վիճակում:

Մարտունի-Երանոս հատվածում տեղացած ձյան շերտը կազմել է 5, Վարդենյաց լեռնանցքում՝ 15-20 սանտիմետր: Այստեղ տեղացաձ ձյունն ուղեկցվել է ուժեղ բքերով, գրանցվել է ցածր տեսանելիություն:

Ժամը 10-30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների:

Ներկա պահին մարզում փակ ավտոճանապարհներ չկան, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից