Վիկտոր Միրումյան. Կարծում եմ այս փոքրիկ բացատրությունը կբավարարի ձեր մաղձը առ Տեր-Պետրոսյանի անձի և կառավարման նկատմամբ մեղմելու
ՀԱԿ վարչության անդամ Վիկտոր Միրումյանի պատասխանը սեփական պատմության կեղծարարներին ու անտեղյակներին
«Հրազդանմաշ» Ա/Մ միավորումը Թելման Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ ձեր ցանկալի «սեփականշնորհման» չի ենթարկվել, և գործարանի զգալի մասն այսօր էլ պատկանում է ՊՆ-ին:
Հիմա գանք սեփականաշնորհմանը,
ձեզ թվում է, որ դուք սարսափելի խելոք եք և «սեփականաշնորհում» գործընթաց չպետք է տեղի ունենար ու պետք է բոլոր արտադրական ձեռնարկությունները մնային պետությանը, պետական պլանային տնտեսությամբ էլ առաջ գնայինք:
ՀՀ Գերագույն խորհրդի տնտեսական հանձնաժողովը ղեկավարում էր Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության և կիբերնետիկայի ֆակուլտետի դեկան տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Յուրի Մովսիսյանը եւ նրա ղեկավարությամբ են մշակվել ապապետականացման օրինագծերը:
Այդ օրինագծերով էլ տեղի է ունեցել պլանային տնտեսությունից անցումը շուկայական տնտեսության: ՀՀ տարածքում սփռված ԽՍՀՄ նշանակության գործարաններում բոլոր տնօրենների նշանակել են ԽՍՀՄ և ՀԽՍՀ կառավարությունները, ոչ մի տեղ ՀՀՇ-ն տնօրեն չի նշանակել:
Ձեր նման մտածողները եւ պլանային տնտեսության սիրահարները ումից եք դժգոհում, որ ըստ ձեզ իբրեւ «թալան» է եղել, ձեր սիրելի կոմունիստների նշանակած կադրերն են «թալանչիները» եղել:
Հիմա գանք իրականություն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ԽՍՀՄ-ից մնացած բոլոր գործարանները աշխատել են իրենց հզորությունների 30-50 տոկոսի սահմաններում, որեւհետեւ ԽՍՀՄ-ը փլուզվել էր եւ գոյություն չուներ պատվիրատու կառավարությունը: Այնուամենայնիվ որոշակի միջպետական կապերի իներցիայով աշխատել են և ձեռք են բերել պատվերներ ու աշխատել են:
Խոշոր գործարնների ձեր մտածած «սեփականշնորհում», այն է՝ գործարանը նվիրել մեկ անձի տեղի չի ունեցել, այլ գործարանները հանձնվել են աշխատավորական կոլոկտիվների եւ նրանց ընդհանուր ժողովների որոշումներով հիմնվել են նոր տնտեսվարողներ «ՓԲԸ» կամ «ԲԲԸ», այս փակ և բաց բաժնետիրական ընկերություններն էլ տնօրինել են ունեցվածքին:
Ինչ աներ երկրի ղեկավարը, թույլ չտա՞ր պառլամենտին ընդունելու օրենքներ եւ անցնելու շուկայական տնտեսության:
Կարծում եմ այս փոքրիկ բացատրությունը կբավարարի ձեր մաղձը առ Տեր-Պետրոսյանի անձի և կառավարման նկատմամբ մեղմելու:
Տեր-Պետրոսյանի կառավարման շնորհիվ մենք կարողացանք հիմնադրել Բանակ եւ հաղթանակներ տանել ռազմի ու դիվանագիտական ասպարեզներում, սա է կարեւորը:
Վիկտոր Միրումյան


