«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Վլադիմիր Մովսիսյան. «Հայրենադարձ եկեղեցին և Թաղիլարի վերջին տունը». (տեսանյութ)

Վլադիմիր Մովսիսյան. «Հայրենադարձ եկեղեցին և Թաղիլարի վերջին տունը». (տեսանյութ)

«Հայրենադարձ եկեղեցին և Թաղիլարի վերջին տունը»

Այսպես է վերնագրել խորհրդային և նորանկախ Հայաստանում բազմաթիվ պետական պաշտոններ զբաղեցրած, հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանն իր կենսագրության մաս կազմող պատմությունը։

1984 թվականին Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ տարածքում, վարելահողերի պատկանելիությունը վիճարկելիս, հայերի և ադրբեջանցիների միջև տեղի է ունենում միջադեպ, որի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստանում բանակցությունների նպատակով դեպքի վայր մեկնած այն ժամանակ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Մովսիսյանը։

Տարիներ անց Մովսիսյանն իր գրքում գրում է, որ այդ միջադեպից հետո Հայաստանի և Ադջբեջանի միջև փոխհամաձայնեցված սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ են տարվել։ Տվյալ իրադարձությունները նկարագրող Մովսիսյանի հիշողությունները մեջբերում եմ ստորև․

«[Միջադեպից հետո], Հայաստան եկան Ք.Բաղիրովը և Ադրբեջանի կառավարության նախագահը: Սևանում Կ.Դեմիրճյանի և Ֆ.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարները հայտարարեցին, որ եկել են կատարվածի համար ներողություն խնդրելու: Ես հայտարարեցի, որ ներողության կարիք չեմ զգում, իմ նպատակը սահմանների մեջ հստակություն մտցնելը և Հայաստանի հողերը ետ վերադարձնելն է։
Այստեղ ինձ կշտամբեցին, թե կազմված փաստաթղթի վերնագրի հետ անգամ չեմ համաձայնվում:

Պատասխանեցի, որ դուք այնպիսի ձևակերպումներ եք առաջարկում, որոնք մեր իրավասության մեջ չեն մտնում: Փաստաթուղթը վերնագրված էր «Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման մասին», որը հեռահար նպատակ ուներ: Այսինքն, եթե այդ փաստաթուղթը ընդունվեր, կնշանակեր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները մեկընդմիշտ ճշգրտված են, և Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, քանի որ մենք արդեն համաձայնել ենք նրանց սահմանների հետ և, փաստորեն, ընդունել ենք նրանց տարածքային ամբողջականությունը։

Պարզ էր, որ այդպիսի փաստաթուղթ ես չէի uտnրագրելու: Երբ պարզաբանում տվեցի, Կարեն Սերոբիչն ասաց, որ Մովսիսյանը ճիշտ է, և պետք է ընտրվի նրա առաջարկած տարբերակը, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Սա չափազանց սկզբունքային հարց էր: Եվ երբ ադրբեջանցիները մեկնեցին, Կարեն Սերոբիչը գոհունակությամբ ընդգծեց, թե ինչպե՞ս էի կռահել այդ նրբությունը։ Առավել ևս, որ այդպիսի մի փաստի առջև արդեն իսկ կանգնել էինք:

Իջևանի շրջանում Ղազախի ջրամբարի գործարկումով մեր տարածքից 88 հեկտար մնացել էր ջրի տակ: Եվ արձանագրություն էին ստորագրել, որ դրա դիմաց որպես փոխհատուցում Բարխուդաղլու գյուղը, որը մեր վարչական տարածքում էր, կտեղափոխվի Ղազախի տարածք այն ժամանակ, երբ նրանց համար տներ կկառուցվեն: Մինչդեռ կռահել էր պետք, որ նրանք այդ տները չէին կառուցելու: Ուրեմն արձանագրությունն էլ պիտի կազմվեր այն պայմանով, որ մինչև գյուղը չտեղափոխվեր, ջրամբարի տակ հող չպետք է հատկացվեր:

Այսպիսով, Նոյեմբերյանի դեպքերը խթանեցին, որպեսզի Ե.Լիգաչովը հանձնարարեր՝ անվերապահորեն ճշգրտել սահմանները և վերջ տալ 20-ական թվակններից ծայր առած քաշքշուկին: Պետք է նկատի ունենալ, որ դեռևս 1969թ. մայիսի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահությունները nրnշում էին ընդունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մի քանի հատվածների գրաՖիկական ուրվագծի հաստատման մասին: Հանձնարարականներ կային նաև ԽՍՀՄ նախարարների խորhրդի կողմից` թվագրված 15.04.83թ. (N7841), 19.01.84թ. (N1149) և 28.03.84թ. (N5979)։ Միաժամանակ, իմ պահանջով քրեական գործը կարճվեց, որովհետև մի քանի հոգու կարող էին դատել և մեղավորներին պատժված համարելով փակեին նաև սահմանային հարցերը: Ինչ պիտի ստանար հայ ժողովուրդը, եթե Ադրբեջանի բանտարկյալների թիվը մի քանի հոգով ավելանար: Մեզ մեր հողերն էին պետք:

Եվ սկսվեց ծանր, դժվարին աշխատանքը: Ի պատիվ գյուղնախարարության հողաշինարարների (Ռ. Վարդանյան) և մեր «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի ղեկավարների (Ռ.Զաքոյան, Հ. Վարդանյան), գործը սկսվեց մեծ ջանասիրությամբ: Մեր խնդրանքով այդ աշխատանքներին մասնակցում էին նաև ԽՍՀՄ կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի մասնագետները և փորձագետները: Արդյունքում մենք վերականգնեցինք սահմանները՝ Նոյեմբերյան-Իջևանից մինչև Մեղրի: Հետ վերgրինք նաև բազում վեճերի և ընդհարումների պատճառ դարձած Սիսիանի ամառային արոտավայրերից մինչ այդ հակառակ կողմին վերագրված տարածքները։

Այդպիսով, Հայաստանը հետ ստացավ 14.450 հեկտար տարածություն, որից 2050-ը Նոյեմբերյանի շրջանում, Դովեղի՝ 1850 հեկտար հազվագյուտ ծառատեսակներով անտառի հետ միասին:
[…]
Բարեբախտաբար, այս միջադեպը անցավ առանց զոհերի։

Այնուհետև գրաՖիկական նյութը տեղափոխեցինք բնության մեջ, ճշգրտեցինք սահմանները, վերականգնեցինք բոլոր սահմանային նիգերը և սահմանաբլուրները, դրանք տեղադրեցինք նոր քարտեզների վրա, հները չեղյալ համարվեցին, նորերը հաստատվեցին երկու հանրապետությունների ներկայացուցիչների ստորագրությամբ և գեոդեզիայի ու քարտեզագրության ինստիտուտի ղեկավարների կողմից: Այսպիսով, վերահաստատվեցին իրական սահմանները:

1988թ. հունվարի 12-ին ստորագրեցինք համատեղ արձանագրություն, որը հաստատվեց Ադրբեջանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Մ.Մամեդովի և իմ կողմից՝ nրmես Հայաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ: Ուշադրության է արժանի այդ փաստաթղթի 8-րդ կետը, որ ազդարարում էր. «Հանձնարարել երկու հանրապետությունների հողաշինարարական ծառայություններին այսուհետև հողօգտագործողների միջև հողային վեճերի քննարկման ժամանակ nրպես ստույգ իրավական հիմք ընդունել երկու հանրապետությունների հավասարահիմունքային հանձնաժողովների սխեմաները և արձանագրությունները»: Այսինքն, ստեղծվեց մի փաստաթուղթ, որն առհավետ, անժամկետ ամրագրում էր մեր հողային սահմանների անձեռնմխելիությունը և պատկանելիությունը:

Գուցե հարկ չլիներ այսքան մանրամասն անդրադառնալ վերոհիշյալ խնդրին և այսքան մանրամասնել։ Սակայն գաղտնիք չէ, որ այդ երևույթը ունեցավ հսկայական ճանաչողական նշանակություն: Փաստորեն, 20-ական թվականներից սկսած առաջին անգամ հնարավոր եղավ ըստ էության ազգամիջյան այս խնդիրը լուծել Հայաստանի օգտին, այն պայմաններում, երբ երկու հանրապետությունները լինելով ընդհանուր պետության մեջ՝ վերևից դիտվում էին այդ ընդհանրությունների պրիզմայով: Եվ ամենակարևորը` դա հեռավոր ուրվականն էր արդեն գծագրվող Սումգայիթի, Բաքվի և Ղարաբաղյան իրադարձությունների։

Իզուր չէին շատերը գտնում, որ Ղարաբաղյան Շարժումը հենց Նոյեմբերյանից է սկսվել: Դա ցույց տվեց նաև 70 տարում ԽՍՀՄ-ում վարած ազգային քաղաքականության սնանկությունը:

Այս ամենը նաև իմ կենսագրության էջերն են, և տասնամյակների հեռվից ես դրանք հպարտությամբ եմ թերթում: Ամեն տարի լինում եմ այդ տարածքներում և մոմ եմ վառում Ոսկեպարի եկեղեցում, որը սահմանների ճշգրտումից հետո Հայաստան էր վերադարձել և կնքվել Հայրենադարձ եկեղեցի անվամբ։

Միաժամանակ եկեղեցու հարևանությամբ, կուսշրջկոմի առաջին քարտուղար Սայադ Պետրոսյանի աջակցությամբ, կարճ ժամկետում կառուցեցինք 29 առանձնատուն՝ հենց Ասկիպարա գյուղի սահմաններում, որպեսզի նրանք ոչ մի քայլ առաջ շարժվելու հնարավորություն չունենան: Մի հոգեբանական պահ էլ կար: Երբ պետական հողերի մասին էր խոսքը, ադրբեջանցիները անարգել ներս էին խուժում, իսկ երբ տնամերձ հողեր էին, տեր ունեին, նրանք չէին մոտենում:

Սահմանների ճշգրտմամբ, Կապանին անցան մեկուկես հազար հեկտար հողեր, nրnնց վրա ադրբեջանցիները տներ, անգամ ռեստորան էին կառուցել «Ադրբեջան» անունով: Շամշադինի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը այս միջոցառումից հետո վերադարձավ Հայաստանին: Այնտեղ ընդամենը մի թուրք ընտանիք էր մնացել, որի գլխավորին մինչ այդ տեղի մեր «իմաստուն» ղեկավարները նշանակել էին այդ տարածքի անտառապահ: Կարծես ուրիշ մարդ չէին գտել։ Եվ զարմանալ կարելի էր, թե այն ժամանակ ինչպիսի թափթփվածություն կար սակավահող Հայաստանի տարածքների նկատմամբ։ Եվ դա եթե չկասեցվեր, ապա նրանք աստիճանաբար առաջ էին գալու, որովհետև գալիս էին հող գրավելով, մարդկանց գրավելով» («Հողի ճակատագրով», 2001թ․

Հարութ Ուլոյան

Տեսանյութում՝ 1984թ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը, Վլադիմիր Մովսիսյանի առևանգումը.