«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

«Խորապես մտահոգված ենք մարտերում Մերձավոր Արևելքից վարձկանների ավելի ու ավելի ընդգրկուն ներգրավմամբ»

«Խորապես մտահոգված ենք մարտերում Մերձավոր Արևելքից վարձկանների ավելի ու ավելի ընդգրկուն ներգրավմամբ»

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 30-ին Ժնևում կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 29–ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հետագա քայլերի քննարկման նպատակով համաձայնության ենք հասել Ժնևում հոկտեմբերի 30-ին հերթական հանդիպում անցկացնելու մասին։ Հաայստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Օրակարգում միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող հարցեր են, այդ թվում՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած համաձայնությունների պահպանման հարցը` հրադադար, գերիների և զոհերի մարմինների փոխանակում»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է, որ հակամարտության ընթացքում երկու կողմից խաղաղ բնակիչներ են զոհվում, ընդգծելով, որ ռուսական կողմն առաջին իսկ օրվանից փորձել է հասնել կրակի արագ դադարեցման և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու։ Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, ռազմական գործողությունները շարունակվում են։

«Մոսկվան շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել թե՛ որպես ազգային միավոր, և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում բանակցային գործընթացը վերսկսելու և շուտափույթ կերպով Ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի հասնելու համար»,-ընդգծել է նա։

Զախարովան հայտնել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար հեռախոսով շփվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Բացի այդ, Ղարաբաղի շուրջ իրավիճակի հարցը շոշափվել է Թուրքիայի նախագահի հետ ՌԴ ղեկավարի զրույցներում, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին քննարկել է այն Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ։

«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, մարտերում Մերձավոր Արևելքից օտարերկրյա վարձկանների ավելի ու ավելի ընդգրկուն ներգրավմամբ։ Նկատելիորեն աճել են ծախսերը հակամարտող կողմերի տնտեսությունների և հասարակությունների համար, մենք համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանքը չունի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակներում բանակցությունների վերսկսումն անհրաժեշտություն է»,-նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումները ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ։ Դրա արդյունքներով կողմերը հաստատել են հումանիտար հրադադարը վերսկսելու մտադրությունը։