«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Զաքարիա Սրբազան․ «Լևոն Տեր-Պետրոսյանը ազնիվ էր մեզ հետ, բայց մենք չընկալեցինք» (տեսանյութ)

Զաքարիա Սրբազան․ «Լևոն Տեր-Պետրոսյանը ազնիվ էր մեզ հետ, բայց մենք չընկալեցինք» (տեսանյութ)

Հոկտեմբերի 16-ին լրագրող եւ վավերագրող Տիգրան Պասկեւիչյանի «Գիտությունից՝ պետություն. քաղաքական դիմանկարի ուրվագծեր» ֆիլմի ցուցադրությունից առաջ  oրհնության խոսք հնչեցրեց Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը՝ փոխանցելով Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները։ Նա խոսեց անկախության շարժման նշանակության, իր՝ այդ տարիների հիշողությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարի մասին։  

«Մենք ավելի գերադասում ենք քաղցր սուտը, քան՝ դառը ճշմարտությունը։ Եվ կարծում եմ, որ նախագահին բնորոշ ամենակարևոր հատկություններից մեկը ազնվությունն է։ Նա ազնիվ էր մեզ հետ, բայց մենք  չընկալեցինք»:

Հիշատակվեց նաև 1990-ական թվականներին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Աստվածաշունչը աշխարհաբարի վերածելու գործընթացում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած դերակատարումը՝ որպես եկեղեցու ավանդությունները և հոգևոր գրականությունը նախանձախնդրությամբ պաշտպանող հայորդու։

Ամբողջական՝ տեսանյութում: