Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ (տեսանյութ)
Գոլամ-Ալի Հադադ-Ադելը Իրանում ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչ է, փիլիսոփա։ 2004-2008 թվականներին զբաղեցրել է Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնը։ Այժմ հանդիսանում է Նպատակահարմարության խորհրդի անդամ, ինչպես նաև Պարսկերեն լեզվի և գրականության ակադեմիայի ղեկավարը:
ԱՄՆ-ի խոստումներին Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունը թող չհավատան․ ABC Media-ի՝ TRIPP-ի կարևորության և հայ-իրանական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան ասել է «Սաադի» հիմնադրամի նախագահ Հադդադ Ադելը, որի փեսան ԻԻՀ նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին է։
«ՀՀ-ի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այդ պրոեկտը մեր շահերի դեմ չէ։ Հուսանք՝ այդպես է։ Բայց խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին և իշխանությանը չխաբվել ԱՄՆ-ի խոստումներին։ Տեսաք՝ ինչ պատահեց արաբական պետությունների հետ պատերազմի ընթացքում, պետք է դաս քաղել։ Ամերիկացիները, երբ ներկա են լինում մեր հարևան երկրներում, իրենց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է լինում։ Հուսանք՝ այդ դեպքում նման բան մեր երկրի հետ չի կատարվի»,- ասել է Հադդադ Ադելը։
Հայ-իրանական հարաբերություններին անդրադառնալով՝ Ադելը նշել է․
«Իրանն ու Հայաստանը հազարամյակների անցյալ ունեն։ Բարեբախտաբար այս հարաբերությունները սև էջեր չունեն, միշտ փայլուն էր։ Հայերը Իրանում սիրված ու հարգված փոքրամասնություն են։ Մեր հարևան երկրներից ոչ մեկը այնքան անհատներ չունեն, որ նվիրվել են մեր երկրին, որքան հայերը»։
Հադդադ Ադելը շեշտել է՝ Իրանի համար կարևոր է Հյուսիս-հարավ ճանապարհը՝ հավելելով՝ Իրանի համար Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհը Հայաստանով է անցնում։
Հադդադ Ադելը հանդիպել է ԻԻՀ ժամանած հայ պատվիրակների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության շարքում են ՀԱԿ փոխնախագահը Լևոն Զուրաբյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, արևելագետ Քրիստինե Գրիգորյանը։
Նշենք, որ փետրվարի 28-ին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հետ զոհվել են նաև հարսն ու թոռնիկը։
Ամբողջական` սկզբնաղբյուրում:
Տեսանյութը՝ 5 TV-ի:


