«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Զուրաբյան. Վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը

Զուրաբյան. Վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը

«Հայ Ազգային Կոնգրես»-ը քարոզարշավի 6-րդ օրը Շիրակի մարզում էր: Հանդիպումը մարզի ընտրողների հետ մեկնարկեց  Գյումրու Մարզամշակութային կենտրոնի  դահլիճում:  Տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգեսի անդամների ու համակիրների հանդիպումը՝ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ:

«Պատկերացնում եք պետություն, որն ունի անհրաժեշտ գումար ամբողջ Հյուսիս-հարավ մայրուղին կառուցելու համար, բայց մոտ 10 տարի դա չի սարքում: Սա վերաբերում է և՛ նախկիններին, և՛ ներկաներին. էն ժամանակ սարքում էին, որ թալանեն, հիմա էլ անունը դնում են կոռուպցիայի դեմ պայքար և 3 տարվա մեջ բան չի փոխվել»,- իր ելույթում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս կարծիքով՝ գերիների խնդիրը միայն կլուծվի բանիմաց ու խոսքի ուժ ունեցող ղեկավարի դեպքում:

«Վստահեցնում եմ՝ Տեր-Պետրոսյանը լինի երկրի ղեկավար, մեկ շաբաթվա ընթացքում կլուծվի գերիների հարցը և բազմաթիվ այլ հարցեր, որովհետև երկիր կառավարելը կրկես ու թամաշա  չէ՝ լուրջ արվեստ է և այդ արվեստի  տիրապետող մարդիկ պետք է կարողանան երկիրը ղեկավարել ու երկրի անվտանգության հարցը լուծել»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

Խոսելով երկրորդ նախագահի վերադարձի մասին՝ ՀԱԿ անդամները նշեցին  դա լուրջ պրոբլեմ է: «Մենք պետք ժողովրդին փրկենք երկընտրանքից, չկա երկընտրանք՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար: Երկուսն էլ չարիք են»,- հավելեց Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ 21-րդ լուսավոր դարում մենք պետականությունը կորցնելու վտանգի առջև ենք։

«Ցավալիորեն 21-րդ դարում, այս լուսավոր դարում, երբ որ ամեն ինչ պետք է լիներ ավելի հանգիստ, լուսավոր, կանխատեսելի, մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Սրանք բացարձակ խոսքեր չեն, սրանք իրականություն են, որովհետև այս դաժան պարտությունը, սրան նախորդած 20 տարվա թալանը, պետության և բանակի ոչնչացումը  մեր անկախությունը մկրատել է, կերել է։ Մեր պետականությունն էսօր ցեցը կերել է։ Եվ մենք հիմա կանգնած ենք մի ճամփաբաժանի առաջ, որ ժողովուրդը կամ տեր պիտի կանգնի մեր պետականության մնացորդներին կամ մենք ոչնչով լավը չենք, քան քրդերը, քան ասորիները, որոնք չկարողացան պետություն ստեղծել, չունեն պետություն։ 
Ամենևին սովորական վիճակ չէ, մի մասն անգամ չի զգում այդ վտանգը, շատ քիչ մարդիկ են, որ բնազդով,նյարդերով, ֆիզիկապես զգում են սեփական պետականության կորուստը։ Մեր սահմաններն այսօր պաշտպանված չեն, մեր անվտանգության համակարգը չի աշխատում պետության անվտանգության համար։ Եկեղեցին պետության դեմ է, ուսումնական հաստատությունները պետության դեմ են,դատարաններն ամբողջությամբ բոյկոտում են Նիկոլի իշխանությանը, չկա մի համակարգ, որը պետության կամ իշխանության կողքին կանգնած լինի։ Սա է պետականության կորուստը։ 
 Եվ սա ցավալիորեն շարունակվում է և շարունակվելու է արագացված տեմպով, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության»,- ասաց Արամ Մանուկյանը։

ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բագրատ Ասատրյանը նշեց, որ մոտեցել ենք կործանման սահմանին և այն պահն է,  որ յուրաքանչյուրս  ամեն ինչ պիտի անենք այս վիճակից դուրս գալու համար։ Ըստ նրա, Հայաստանն այսօր տնտեսապես կիսաքայքայված վիճակում է, պրոբլեմները դեռ ջրի երես դուրս չեն եկել, բայց շատ արագ կարող են ի հայտ գալ։

«Տեսեք նախընտրական փուլ է, ծրագրերը հաստափոր, բազմաէջանոց, մեծ խոստումներով և այլն, և այլն, կեղծիք է սա, սուտ է սա։ Այսօր պետությունն այն վիճակում է գտնվում, էնքան պարտականություններ ունի, որ ի վիճակի չէ լուծել։ Բոլորս էլ գիտենք՝ սահմանը բաց է, այդ սահմանները պետք է պաշտպանել, պաշտպանվելը հենց էնպես չի լինում, դրանք միջոցներ են, ծախսեր են, մենք գիտենք սոցիալական ինչ խնդիրների առաջ ենք կանգնած բոլորս՝ վիրավորներ, զոհվածեր, պետությունը սոցիալական պարտավորություններ է ստանձնել»,- ասաց Բագրատ Ասատրյանը։

Նա իրատես լինելու, սթափվելու կոչ հնչեցրեց։