ԱԺ–ն հայտարարություն ընդունեց. ՀՀ-ն չի հանդուրժի ստեղծված իրավիճակը

Քաղաքական 14.05.2021   22:00   112

ՀՀ ԱԺ–ն այսօր գումարված արտահերթ նիստում ձայների 86 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարություն ընդունեց, որում մասնավորապես արձանագրել է, որ Հայաստանը ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցները Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,– ասված է հայտարարության մեջ։

Խորհրդարանականները հայտարարում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ԱԺ, պետական սահման, հայտարարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon