ԱՄՆ-ն դատապարտել է Կիպրոսի հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը

Աշխարհ 08.04.2021   14:00   99

Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Դեսպանն այդ մասին գրառում  է արել Twitter-ում, գրում է Ermenihaber.am-ը:

«ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների կոչը, որ բոլոր պաշտամունքի վայրերը, որոնք օգտագործվում կամ չեն օգտագործվում, պաշտպանված լինեն չարաշահումներից, վանդալիզմից և պղծումից»,-գրել է դեսպանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Կիպրոսի Մակարավանքի բակում թուրքերը առանց թույլտվության խնջույք էին անցկացրել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մակարավանք, Կիպրոս, ԱՄՆ, թուրքեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon