«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Հո դուք խելա՞ռ չեք...

Արման Գրիգորյան. Հո դուք խելա՞ռ չեք...

Մի երկու օր առաջ Ջոնաթան Լաքոթի` Ազատությանը տված հարցազրույցը ես համարում եմ վերջին շաբաթների Հայաստանի քաղաքական կյանքի ամենահետաքրքիր իրադարձությունը։ Հարցազրույցը կարելի է կարճ ամփոփել այսպես. հարցազրույց վարողը հուսահատ ճիգեր է գործադրում Լաքոթից ինչ-որ հայտարարություն կորզելու, թե Արևմուտքն ու մասնավորապես Ֆրանսիան պատրաստ են Հայաստանին իրենց անվտանգության հովանոցի տակ վերցնելու, իսկ Լաքոթը մոտավորապես պատասխանում է` հո դուք խելա՞ռ չեք, արա։ Իհարկե նա դա անում է նախանձելի դիվանագիտական հմտությամբ ու քաղաքակիրթ լեզվով, բայց դրանից նրա պատասխանի բովանդակությունը չի փոխվում։ 

Ու չնայած դրան, մեր կայքերն ու ֆեյսբուքը լցված են ինչ-որ վերնագրերով ու հայտարարություններով, թե Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել փոխարինելու ռուս խաղաղապահներին Արցախում, թե Ֆրանսիան պատրաստ է դառնալ Հայաստանի ռազմական դաշնակիցը, և այլն, հիմնվելով ոչ այլ բանի, քան Լաքոթի հարցազրույցի վրա։ Եվ գիտե՞ք ինչն է նրանց ոգևորել։ Հարցազրույցի ժամանակ հարցազրույց վարողի հարցերից մեկը հետևյալն էր. ի՞նչ կանի Ֆրանսիան, եթե Հայաստանը դիմի անվտանգության բնագավառում համագործակցելու առաջարկով։ Լաքոթն էլ պատասխանեց (բառացի չեմ մեջբերում), թե Ֆրանսիան պատրաստ է որևէ առաջարկ ու դիմում քննության առնել։

Լաքոթին ու Ֆրանսիային ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բարեկամները լինելու և դրանով թելադրված նրանց ազնվության համար։ Իսկ էն, ինչ ուզում եմ ասել մարդկանց, որոնք զբաղված են Լաքոթի հարցազրույցի էդ տեսակ աղավաղմամբ,  հրապարակավ ասելու չի։

Քաղաքագետ Արման Գրիգորյան