Արմեն Վարդան Գրիգորյան. Դե ե'կ Աճեմօղլու և մի զայրացի՛ր

Խոսք 25.09.2020   22:30   510

ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրռեկտոր Արմեն Վարդան Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Դե ե'կ Աճեմօղլու և մի զայրացի՛ր

Այսօրվա Սմբատ Գոգյան-Ռուբեն Հայրապետյան հրապարակային փոխհրաձգությունը հետաքրքիր դրվագներ է բացահայտում...

Եթե Հայրապետյանի պնդումները համապատասխանում են իրականությանը (հատկապես կարմիրով ընդգծած հատվածում), ապա ստացվում է, որ Գալոյանին հովանավորչության, Թամրազյանին հովանավորելու, իսկ Arayik Harutyunyan-ին հովանավորչության փաստն անտեսելու մեղքի մեջ մեղադրող ու ԿԳՄՍ նախարարությանը արժեքային հարցեր առաջադրող նախկին պետական պաշտոնյան իրականում մանրակրկտորեն պլանավորել է Diana Galoyan-ի դեմ ՀՀ ԲՈԿ-ի կողմից հարուցված աղմկահարույց վարույթը։ Այնքան մանրակրկտորեն, որ փորձել է անգամ Ռ․ Հայրապետյանի միջոցով դատարանի վճռի կայացումն ուշացնելու գնով «չեզոքացնել» իր որոշման հետագա չեղարկման տարատեսակ ռիսկերը։ Այդ ամենը պլանավորելով մաթեմատիկական ճշգրտությամբ։ Եթե չե՛ք հիշում, թարմացնեմ բոլորիդ հիշողությունը։ Հայրապետյանը իր շահած դատի և մրցույթի կալանքի մասին հանրությանն ավետեց հուլիսի 14-ին, հենց նույն օրը, երբ մեդիան առաջին անգամ գրեց Գալոյանի դեմ ԲՈԿ-ի հարուցած վարույթի մասին։ Գոգյանին դա իսկապե՛ս ձեռնտու չէր։ Ինչու՞։ Որովհետև Գալոյանի դեմ հարուցած վարույթի հիմքում այն նույնատիպ հանձնաժողովի եզրակացությունն էր, որի ձևավորման ոչ իրավաչափ լինելու վճիռն էր կայացվելու։ Ընդ որում Գոգյանը փաստորեն նաև քաջատեղյակ է եղել, որ պարտվելու՛ է։

Երբ armdaily.am-ի եթերով հացնում էի, թե Գոգյանի գործողություններն ի՞նչ են, եթե ոչ պետական պաշտոնյայի կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ՀՊՏՀ-ի ռեկտորի ընտրությունների վրա ներազդելու կոպտագույն փորձ՝ հռետորական հարցադրում չէի անում։

Հիշեցնեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE) ՊՈԱԿ-ի ռեկտորի բաց մրցույթին նախորդած ու մրցույթի օրը ծավալված այդ բացահայտ ապօրինության հետևանքով ծավալված դրամատիկ իրադարձություններն էին ընկած Գալոյանի դեմ նախաձեռնված այս հզոր մեդիա արշավի, ինչպես նաև տարբեր անձանց կողմից սույն հարցի առնչությամբ որոշումներ կայացնողներին ներկայացվող տարաբնույթ բանսարկությունների ու կեղծ լուրերի հիմքում՝ հարցն անընդհատ թեժ պահելու ակնկալիքով։

Մարդ եմ հիշում ամեն օր տարբեր մեդիամիջոցներով ասուլիս էր տալիս ու ինչ-որ արժեքներից խոսում։ Այլ մարդիկ դա տիրաժավորում էին աննախադեպ արագությամբ։ Մյուսները դրա հիման վրա լեգենդներ էին հյուսում ու դավադիր շշուկներ տարածում ՀՀ կառավարության աշխատակազմում։ Չորրորդներն ամենօրյա ռեժիմով բողոքում էին Գալոյանին նման բացահայտ կերպ «հովանավորելու» անթույլատրելիության վերաբերյալ։ Հինգերորդների գործառույթն ԱԺ բարձր ամբիոնն օգտագործելով այդ սուտը տիրաժավորելն էր։ Արդյունքում ի՞նչ ստացվեց։ Ստացվեց այն, որ ՀՊՏՀ ՊՈԱԿ-ը և իր ընտրված, սակայն մինչ օրս իր պաշտոնում չնշանակված ռեկտորը այս ստի, նախկին պետական պաշտոնյայի բացարձակ ապօրինությունների «մատաղացու գառն էին»։

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

ՀՊՏՀ կոլեկտիվն իսկապես հավատացած է, որ Դուք խորամուխ կլինեք մեր խնդրում և կծանոթանաք մեր բարձրացրած հարցերի բոլոր մանրամասներին։ Մանրամասներ, որոնք Ձեզանից հետևողականորեն թաքցվել են՝ Ձեր մոտ կատարվողի առնչությամբ միակողմանի կարծիք ձևավորելու նպատակով։ Մանրամասներ, որոնց շատերը տիրապետում, սակայն նախընտրում են լռել՝ Ձեր վստահությունը չարաշահած լինելով պայմանավորված։

Մեծարգո՛ պարոն վարչապետ

Դիմում եմ Ձեզ, որպես մտավորական, որպես ՀՊՏՀ նվիրյալ ուղղակի մեկ խնդրանքով մի փոքր ժամանակ հատկացնել՝ հանդիպելու ՀՊՏՀ թիմի ներկայացուցիչներին։ ՀՊՏՀ-ն մարդիկ են ովքեր արժանի են լսված լինելու։ Մենք արժանի չենք տարբեր շրջանակների բանսարկությունների, Ձեր թիկունքում կայացվող ստվերային բազմաշերտ համաձայնությունների զոհ դառնալուն։ ՀՊՏՀ-ն իսկապե՛ս լավ համալսարան է։ ՀՊՏՀ-ն ազատ և անկաշկանդ մարդկանց համալսարան է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon