«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Բելառուսի ԿԸՀ. Հայտնի են նախագահական ընտրությունների նախնական արդյունքները (տեսանյութ)

Բելառուսի ԿԸՀ. Հայտնի են նախագահական ընտրությունների նախնական արդյունքները (տեսանյութ)

Հայտնի են Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Բելառուսի ԿԸՀ–ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Sputnik Բելառուսը։

Ինչպես հայտնել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան, օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ ընտրության արդյունքները հետևյալ տեսքն ունեն։

  • Ալեքսանդր Լուկաշենկո` 80,23%,
  • Սվետլանա Տիխանովսկայա` 9,90%,
  • Աննա Կանոպացկայա` 1,68%,
  • Սերգեյ Չերեչեն` 1,13%,
  • Անդրեյ Դմիտրիև` 1,04%։

ԿԸՀ–ի տվյալներով` ընդհանուր առմամբ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6,02%–ը, ընտրություններին մասնակցել է ընտրողների 84,23%-ը։

Երմոշինայի խոսքով` նախնական տվյալները գրեթե ձեռքով են հավաքվել

«Հաշվի առնելով, որ ԿԸՀ–ն, համենայնդեպս ես և վերլուծական բաժնի աշխատակիցները, գիշերվա ժամը 1-ին տարհանվել ենք կառավարության տնից, այդ պատճառով մենք արդյունքները ստացել և իմի ենք բերել միայն այսօր առավոտյան, բառացիորեն գրեթե այս ճեպազրույցից առաջ», – հայտարարել է  նա։

Նշենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան քվեարկության առաջին արդյունքները ստանալուց հետո  երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են սկսվել։

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել` մահակներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հայտնի է, որ Մինսկում ցուցարարների ամբոխի մեջ բեռնատար է մխրճվել։

Կան վիրավորներ և ձերբակալվածներ։ Նրանց թիվը դեռ հայտնի չէ։