Դիմակ դրեք, որ զինվորը և թիկունքը առողջ լինեն

Պաշտոնական 13.10.2020   12:36   138

 Հայաստանում օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ կորոնավիրուսը ոչ մի կերպ չի նահանջել: 

«Ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր»,– ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Ալինա Նիկողոսյան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon