Եվրոպահայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա միջպետական ճանապարհը (տեսանյութ)

Հասարակություն 16.10.2020   13:00   101

Եվրոպայում բնակվող հայերն այսօր Stop Genacide պահանջով փակել էին Ֆրանսիա–Բելգիա միջպետական ավտոճանապարհը։

Շուրջ մեկ ժամ տևած ակցիան ամբողջովին կաթվածահար է արել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը` երկու ուղղություններով։

Հայերն իրենց ավտոմեքենաները կանգնեցրել են ավտոճանապարհի կենտրոնում և Արցախի անկախության ճանաչումը պահանջող պաստառնելով ու Հայաստանի և Արցախի դրոշներով դուրս եկել ավտոմեքենաներից։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին Stop Genocide (Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը), Artsakh is Armenia (Արցախը Հայաստան է), Erdoghan terrorist (Էրդողանն ահաբեկիչ է): Նրանք նաև պաստառների վրա լուսանկարներով ներկայացրել էին Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական բանակի իրականացրած բարբարոսություններն ու դրանց հետևանքները։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հայեր, Ֆրանսիա–Բելգիա, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon