«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ` 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ։

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, 87 կգ Գևորգ Թադևոսյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն: 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Սամվել Աղաջանյանը (67 կգ) բրոնզե մեդալակիր:

Մինչ այդ աշխարհի չեմպիոն էր հռչակվել 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը, փոխչեմպիոն` 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: