«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել (տեսանյութ)

Հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել (տեսանյութ)

Ըստ Razm.Info-ի` ՊԲ-ի հրապարակված տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել:

Նշենք նաև, որ այս օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, այսինքն չի կարելի բացառել նաև դրա խոցումը, թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել:

Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական 5 անօդաչու թռչող սարք:  Տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Թարմացված