«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Հայտնաբերվել է ևս 1 աճյուն. Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու

Հայտնաբերվել է ևս 1 աճյուն. Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու

Արցախում փետրվարի 2-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայի աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնել է Արցախի ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով ՝ աճյունը հայտնաբերվել է Հադրութի հարակից տարածքում։ Դին անճանաչելի է և պարզ չէ՝ քաղաքացիակա՞ն է, թե՞ զինծառայող։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Թադևոսյանը նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու ադրբեջանական կողմի արգելքի պատճառով։

«Աշխատանքներ պետք է իրականացվեին Ջրականի (Ջաբրաիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) տարածքում, բայց ադրբեջանական կողմն արգելել է, սակայն որևէ բացատրություն չի տվել, թե ինչի հետ է կապված այդ որոշումը», - ասել է Թադևոսյանը:

Որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր հայտնաբերվել են 1355 զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմիններ և աճյուններ: