«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 7 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը  հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զինծառայողների մարմինները հայտնաբերվել են երեկ` հունվարի 1–ին, Ֆիզուլու տարածքում»,– ասաց նա։

Թադևոսյանի խոսքով` որոնողական աշխատանքները շարունակվում են, այսօր 1-ական ջոկատներ աշխատում են Մարտունիում և Ֆիզուլիում, երկուսը՝ Հադրութում։

Այսպիսով՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1145 զոհված զինծառայողի ու քաղաքացիական անձանց աճյուն։