ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել UNICEF ներկայացուցջի պաշտոնավարումը. ՀՀ ԱԳՆ

Պաշտոնական 09.03.2021   12:07   123

Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին,  ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ»,- նշեց Նաղդալյանը եւ հավելեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Թե ինչ խնդիրներ կան, որոնց պատճառով ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել UNICEF ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ չգիտի։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը։

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Unicef, Մարին Քլարկ-Հաթթինգ, ՀՀ ԱԳՆ, Արման Եղոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon