ՀՀ ՊՆ. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Պաշտոնական 30.07.2020   09:45   249

 Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց»,–գրել է Ստեփանյանը։

ՊՆ խոսնակը հայտնել է.

  • Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում կրակել են 2,
  • Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ։
  • Կրակոցեր են հնչել նաև Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։

«Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից»,–գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայ-ադրբեջանական սահման, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon