«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՀ ՔԿ. Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի (տեսանյութ)

ՀՀ ՔԿ. Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի (տեսանյութ)

 Քննչական կոմիտեի հաստատված տվյալներով` այս պահին  Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի։ Տեղեկություը նոյեմբերի 5-ի armeniasputnik-ին  ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հրատապ միջոց և Ադրբեջանին պարտավորեցվի ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաև ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը: Այսինքն, որպեսզի  նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Վարդանյանը: