Ինչքան նվիրատվություն է կատարվել «Զինծառայողների աջակցության հիմնադրամին» վերջին օրերին

Պաշտոնական 22.07.2020   20:00   267

«Զինծառայողների աջակցության հիմնադրամ»-ին վերջին 6 օրերի ընթացքում 190 միլիոն դրամից ավելի նվիրատվություն է կատարվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում նոր տվյալներ է հաղորդել:

«Զինծառայողների աջակցության հիմնադրամին» 17.07.2020-22.07.2020թ.-ի ընթացքում 48 երկրից կատարվել է շուրջ 192,000,000 ՀՀ դրամի չափով նվիրաբերություն։

• Շուրջ 192,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 27 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը

• Ավելի քան 2500 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 59%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը

• Շուրջ 48 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից

Առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://www.1000plus.am/hy/freewill

Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը՝ ըստ երկրների.

 

 

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Զինծառայողների աջակցության հիմնադր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon