«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ժիրայր Լիպարիտյան․ «Փոխանակ մեզ պետք եղածի հետևից գնալու՝ գնացինք մեր փափագածի հետևից». Առավոտ (տեսանյութ)

Ժիրայր Լիպարիտյան․ «Փոխանակ մեզ պետք եղածի հետևից գնալու՝ գնացինք մեր փափագածի հետևից». Առավոտ (տեսանյութ)

«2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» զեկույցի՝ պատերազմի և պարտության՝ այդ պատերազմի պատճառներին «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնում է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ պատմաբան և նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը.

«...ՄԱԿ-ի քարտուղարը խնդրում էր աշխարհին, որ քովիդի պայմաններում պատերազմ չանեն, Ադրբեջանը արեց պատերազմ: Ոչ մի պետություն դա չնշեց: Ոչ մի պետություն չդատապարտեց Ադրբեջանի միջոցները, Թուրքիայի օժանդակությունը: Այս դատողությունները հիմնված են արդարության սկզբունքի վրա, իսկ պատերազմի մեջ արդարություն փնտրելը սխալ է: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ միջոցներով հաղթեցին: Փաստն այն է, որ հաղթեցին: Այդ հարցերի վրա կենտրոնանալը, թե «իսլամիստ բերեցին», կամ «Թուրքիան այս կամ այն բանը արեց», - սրանք միջոցներ են` փախուստ տալու հիմնական ու շատ տխուր իրականությունից:

...ԵԱՀԿ Մինսկի խումբն ապացուցել է, որ ի վիճակի չէ բանակցային խաղաղություն հաստատելու, և այժմ գործնականում դուրս է մղվել Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից: Այն կարող է օգտակար լինել, սակայն երկրորդական հարցերի համար», նշում է 1991-97 թվականներին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

Ամբողջական՝ տեսանյութում.