«Մեկ էլ տեսա երեխեն եկավ, ասավ թուրքեր էին, ավտոմատ պահին» (տեսանյութ)

Պաշտոնական 21.05.2021   21:01   167

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի բնակիչները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են ներկայացրել իրենց տարածք ներխուժած ադրբեջանցիների հետ հանդիպումը։

ՄԻՊ խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղում, հարակից արոտավայրերում, ինչպես նաև Գեղամասար համայնքի Կութ գյուղում՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:

«Առավոտ տեսա էն բլրի գագաթին լիքը մարդ, երեխուն ասեցի` հեծի ձին, գնա։ Մեկ էլ` տեսա երեխեն կապտուկ եկավ, ասավ թուրքեր էին, ավտոմատ պահին»,–պատմում է գյուղի բնակիչներից մեկը` հավելելով, որ հայերեն ասել են` արի ախպեր, արի։

Տարածք մտած ադրբեջանցիների հետ հանդիպած տղամարդկանցից մեկը պատմում է, որ սարի վերևում հետները խոսել է`մեկի հետ ռուսերեն, մյուսի հետ` թուրքերեն։

«Ռուսերեն ասում եմ` գնացեք  ստեղից, էս ձեր հողը չի, մերն ա, ստեղ անելիք չունեք, «պա խորոշոմու» գնացեք։ Էն թուրքերեն խոսացողը ռուսերն խոսացողին ասում է` դրան ասեք` «պա խորոշոմու»–ի անուն չտա, հանգիստ նստի ավտոն ու գնա, թե չէ հենց հիմա կկրակեմ»,–պատմում է նա։

Հովիվներից մեկնը սարի 2 կողմում շատ մարդիկ  նկատելով և ուշադիր զննելով` հասկացել է, որ «մերոնքական» չեն և արագ զանգել է գյուղ` տեղեկացնելու, որ թշնամին է տարածք մտել։ Եվ գնացել է անասուններին արոտավայրից հետ բերել։

«Դեռ սովետական ժամանակներից ադրբեջանցիների անասնապահական ֆերմայի վարիչը խնդրում էր, որ թողնեինք իրենց անասուններին այստեղ արածացնեն, չենք թողել»,–պատմում է մեկ այլ տղամարդ։

Փաստահավաք աշխատանքներով ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները հաստատում են անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով:

Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Վերին Շորժա, Կութ, Վարդենիս, ՀՀ ՄԻՊ, Գեղարքունիքի, սահման, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon