Միջազգային ավիացիոն կոմիտեն կոչ է անում ապահովել կոնֆլիկտի գոտում օդանավերի անվտանգությունը

Աշխարհ 15.10.2020   09:47   285

Միջպետական ավիացիոն կոմիտեն կոչ է անում անհապաղ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ տարածաշրջանի օդային տարածքում թռիչքներ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է «Ազատությունը»:

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ է անում անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերը և կանխել հակամարտության գոտում հակաօդային պաշտպանության միջոցների կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ հրթիռներով և կրակի այլ միջոցներով քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում` օդակայաններին հարվածներ հասցնելու վտանգը:

ՄԱԿ-ը Հարավային Կովկասում չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերություններին հորդորում է գնահատել վտանգների աստիճանը և բուն կոնֆլիկտի գոտու օդային տարածքում, ինչպես նաև դրան հարող շրջանների օդային տարածքում գերագույն զգոնություն դրսևորել և տեղեկատվություն փոխանակել իրավիճակի մասին:

ՄԱԿ-ը նաև հույս է հայտնում, որ պատկան երկրների կառավարություններն ու քաղաքացիական ավիացիայի վարչություններն ամեն ինչ կանեն միջազգային իրավունքի նորմերը և քաղաքացիական ավիացիայի միջազգային համաձայնության (Չիկագոյի կոնվենցիայի) պահանջները կատարելու համար, որոնցից հիմնարարը մարդկանց անվտանգության երաշխավորումն է:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon