«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 22

Պատմության այս օրը. ապրիլի 22

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երկիր մոլորակի օրը (Earth Day) *
  • Վարչական աշխատողների միջազգային օրը *
  • Ախտազերծության համաշխարհային շաբաթ (World Immunization Week) *
  • Զբոսայգիների շքերթ *

Կրոնական և ժողովրդական

  • Ուղղափառություն - Սուրբ Վադիմ վարդապետի հիշատակի օրը *
  • Սլավոնական - Վադիմ Կլյուչնիկ *

Ազգային

  • ԱՄՆ - Օկլահոմայի օրը (Oklahoma Day) *
  • ԱՄՆ - Սկաուտների առաջնորդ աղջիկների ազգային օրը (National Girl Scout Leader Day) *
  • ԱՄՆ - Աստծուն ապավինելու օրը (In God We Trust Day) *
  • ԱՄՆ -  Քաղցրադոնդող կոնֆետների ազգային օրը (National Jelly Bean Day) *
  • ԱՄՆ - Շարժական գրադարանների ազգային օրը (National Bookmobile Day) *
  • Բրազիլիա - Բրազիլիայի հատնագործման օրը (Discovery Day) *
  • Իսլանդիա - Ամռան առաջին օրն է (First Day of Summer / Sumardagurinn Fyrsti) *
  • Իսպանիա - Իզաբելա թագուհու օրը
  • Ռուսաստան - Ծրագրավորողի ոչ պաշտոնական օրը *
  • Ռուսաստան - Դստրերի օրը *
  • Ռուսաստան - Խարդախների տոնը *
  • Ռուսաստան - Գարնանային բրուդերշաֆտների օրը *
  • Սերբիա - Հոլոքոստի զոհերի հիշատակը *
  • Վրաստան - Սահմանապահ ավիացիայի օրը *

Տոների մասին ավելին


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 - Հայաստանի մայրաքաղաք Երևանում և մարզերում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի գործողությունները։ 

  • Առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հրապարակային հանդիպում: Ս.Սարգսյանը հանդիպման մեկնարկից 5 րոպե հետո Ն.Փաշինյանին դիմեց՝ ասելով, որ նա դասեր չի քաղել մարտի 1-ի իրադարձություններից և հեռացավ: Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Ընդհարումից հետո Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքներում ու գյուղերում առավել մասշտաբային վերսկսվեցին բողոքի գորողություները: Կեսօրից հետո ՀՀ մարզերից սկսեցին Երևան ժամանել ցուցարարների հարյուրավոր ավտոշարասյուներ: Երևանում և այլ խոշոր քաղաքներում երեկոյան տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներ: Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցեցին ավելի քան 160.000 քաղաքացիներ:
  • Եվրոպական Միությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «...Հուսահատեցնող ու անհանգստացնող է, որ այսօրվա կարճ հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև չկանխեց իրավիճակի հետագա սրումը»
  • Ժամը 23:00-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում մեկնարկեց երկաթյա կաթսաների միջոցառումը, որի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից հարվածում էին կաթսաներին և հետաքրքիր աղմուկ առաջացնում` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Սերժ Սարգսյանի իշխանությանը:

2001 - Տեղի է ունենում ռեժիսոր Էնդրյու Ադամսոնի և Վիկի Ջենսոնի «Շրեկ» մուլտֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիասը և այլոք։
1997 - Պերուի մայրաքաղաք Լիմայում հատուկ ջոկատայինները գրոհում են Ճապոնիայի դեսպանի նստավայրը և ազատագրում այնտեղ 126 օր պահված 71 պատանդներին։

  • Մեկը մահանում է սրտի կաթվածից, սպանվում են երկու զինծառայող և բոլոր 14 զինյալները։

1996 - Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտել՝ 1999թ. հուլիսի 1-ին:
1995 - Անկարայում ստորագրվեց հայ-թուրքական միակ միջկառավարական պայմանագիրը օդային տարածքի ապաշրջափակման վերաբերյալ:

  • Այդ համաձայնագրի նախապատրաստմանը նախորդել են դիվանագիտական լրջագույն աշխատանքներ Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ: Ի պաշտոնե նպաստել են Վահան Փափազյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը և այլք... Որոշման գլխավոր շարժիչը Ավստրիայի Քաղ Ավիացիայի նախարար Շտադլերն էր: Երևան-Ստամբուլ չվերթը դարձավ կանոնավոր և կատարում էր Հայկական Ավիաուղիներ ընկերությունը։

1994 - Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։

  • Այն շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

1981 - ԱՄՆ նա­խա­գահ Ռո­նալդ Ռեյ­գանն իր ելույ­թում ասաց.

  • «Ինչ­պես վա­ղօ­րոք կա­տար­ված հայ­կա­կան ցե­ղաս­պա­նու­թյան», այն­պես էլ դրան հա­ջոր­դած այլ ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի դա­սե­րը չպետք է մո­ռա­նալ»։

1945 - Խորհրդային բանակը սկսեց նախապատրաստվել Բեռլինի գրոհին:
1945
 - Լսելով, որ սովետական զորքերն առանց կռվելու գրավել են Էբերսվալդեն, Ադոլֆ Հիտլերն իր ստորգետնյա բունկերում ընդունում է պարտությունը և հայտարարում ինքնասպանության մտադրության մասին:
1920 - Թաղվարդ գյուղում 9-րդ Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ) չեղյալ է հայտարարում Ադրբեջանի հետ պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս:
1918 - Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:
1915 - Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։
1889 - ԱՄՆ-ի հարավային մասում, Օկլահոմա նահանգում՝ հիմնադրվեց Օկլահոմա Սիթին (անգլ.՝ Oklahoma City)։
1864 - Միացյալ Նահանգներում ընդունվում է օրենք, ըստ որի այսուհետ բոլոր դրամների վրա արվում է In God We Trust գրությունը։
1500 - Պորտուգալացի նավագնաց Պեդրու Ալվարիշ Քաբրալը ոտք է դնում Բրազիլիա:
1370 - Հիմ­նադր­վում է Բաս­տի­լը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Դավիդ Լուիս, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան 
1982 - Կակա, բրազիլացի ֆուտբոլիստ 
1980 - Քրիստինե Պեպելյան, հայ փոփ երգչուհի
1974 - Շավո Օդաջյան, ամերիկահայ բաս կիթառահար (System of a Down)
1959 - Վահագն Խաչատրյան, տնտեսագետ, քա­ղա­քական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ (1992-96)
1952 - Ֆրանսուա Բեռլեան, հայկական ծագմամբ ֆրանսիացի դերասան
1937 - Ջեք Նիքըլսըն, ամերիկացի հանրահայտ դերասան 

  • Ստացել է 3 «Օսկար» և 7 «Ոսկե Գլոբուս», ամենաշատ «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» ներկայացված դերասանն է։ Հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Կկվի բնի վրայով թռչելիս», «Փայլ», «Չինական թաղամաս», «Ավելի լավ չի լինում»։

1912 - Քեթլին Ֆերրիեր, անգլիացի ակադեմիական երգչուհի (կոնտրալտո)
1912 - Կանետո Սինդո, ճապոնացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1909 - Ռիտա Լևի-Մոնտալչինի, իտալացի նյարդաբան (մ. 2012)
1904 - Ռոբերտ Օպենհեյմեր, ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծողը
1899 - Վլադիմիր Նաբոկով, ռուս գրող 

  • Հայտնի է առաջին հերթին որպես «Լոլիտա» (1955 թ.) վեպի հեղինակ։ Առաջադրվել է Նոբելյան մրցանակի։

1884 - Աշոտ Մադաթյան, հայ դերասան, ռեժիսոր, թարգմանիչ
1884 - Արշակ Ադամյան, երաժշտագետ
1870 - Վլադիմիր Լենին, հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար 
1724 - Իմանուիլ Կանտ, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր 
1707 - Հենրի Ֆիլդինգ, անգլիացի գրող և դրամատուրգ
1658 - Ջուզեպպե Տորելլի, իտալացի ջութակահար և կոմպոզիտոր (մ. 1709)