Պատմության այս օրը. հոկտեմբեր 27

Օրացույց 27.10.2020   10:00   111

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Աշխատանքային թերապիայի համաշխարհային օրը (World Day of Occupational Therapy) *
  • Տեսալսողական ժառանգության համաշխարհային օրը (World Day for Audiovisual Heritage) *
  • Փափուկխաղալիք արջուկի միջազգային օրը (International Teddy Bear Day) *

Ազգային

  • Ալժիր - Ծառատունկի օրը
  • ԱՄՆ - Ռազմածովային նավատորմի օրը (Navy Day)
  • ԱՄՆ - Ամերիկյան գարեջրի ազգային օրը (National American Beer Day) *
  • ԱՄՆ - Դաստիարակների ազգային օրը (National mentoring Day) *
  • ԱՄՆ - Սև կատվի ազգային օրը (National Black Cat Day) *
  • ԱՄՆ - Քմահաճ աշխատակցի օրը (Cranky Co-Workers Day) *
  • Թուրքմենստան - Անկախության օրը
  • Հայաստան - Խորհրդարանի գնդակահարության զոհերի հիշատակի օրը *
  • Հայաստան - Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարեդարձը *
  • Հայաստան - Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օրը *
  • Հայաստան - Սամոսատում նահատակված Ս. Հիպիրիքյանների հիշատակության օրը *
  • Հունաստան - Ազգային դրոշի օր
  • Մեծ Բրիտանիա - Սև կատվի գրախտագիտության օրը (Black Cat Appreciation Day) *
  • Նեպալ - Էկադաշի *
  • Ռուսաստան - Աշնանային օդատեսիլների օրը *
  • Սուրբ Վինսենթ և Գրենադիններ - Անկախության օրը
  • Սլովակիա - Չեռնովի ողբերգության օրը *

* Հոկտեմբերի 27-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 - Կատալոնիան անկախություն հռչակեց Իսպանիայից:
2008 - Շվեյցարիայում բացվեց Լոզանի մետրոպոլիտենի առաջին գիծը:
1999 - Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը խորհրդարանում գնդակահարում է ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: 

  • Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
  • Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
  • Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Բուն գործողությունը իրակացնողները 5-ն էին.
  • Այժմ ահաբեկիչները ցմահ ազատազրկում են կրում:

1991 - Թուրքմենստանը հռչակեց իր անկախությունը:
1982 - Չինաստանը հայտարարեց, որ երկրի բնակչության թիվը գերազանցել է 1 մլրդ-ը։
1981 - ASALA. Երկու պայթյուններ Փարիզի «Ռուասի» օդանավակայանի մեքենաների կայանատեղում և շարժասանդուղքի հարևանությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպություն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1961 - Մավրիտանիան և Մոնղոլիան դառնում են ՄԱԿ անդամ։
1959 - Զանգվածային մամուլում առաջին անգամ հրապարակվեց Լուսնի հակառակ կողմի պատկերը, որը ստացվել էր «Լունա-3» տիեզերասարքից։ 

  • Այն հայտնվեց «Պրավդա» թերթում և խորհրդային այլ հրատարակություններում:

1922 - Իտալիայում սկսվե Հռոմի երթը:
1901 - Փարիզում խանութի կողոպտիչներն առաջին անգամ փախնում են ավտոմեքենայով:
1901 - Մոսկվայում առաջին անգամ ամբողջությամբ կատարվեց Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի և նվագախմբի համար նախատեսված երկրորդ կոնցերտը։
1873 - Ամերիկացի Ջոզեֆ Գլիդենը արտոնագրում է փշալարը։
1810 - ԱՄՆ-ն բռնակցեց Արևմտյան Ֆլորիդայի նախկին իսպանական գաղութը:
1808 - Ռուս-շվեդական պատերազմի ընթացքում տեղի ունեցավ Իդենսալմի ճակատամարտը, որն ավարտվեց շվեդական զորքերի հաղթանակով:
1806 - Յենի և Աուրշտեդտեի հաղթանակից մի քանի օր անց Նապոլեոն I-ը հաղթական մուտք գործեց Բեռլին:
1645 - Ինֆանտ Թեոդոզյու Դե Բրագանսան ընդունում է Բրազիլիայի արքայազնի տիտղոսը, որը հատուկ ստեղծվել է նրա համար թագավոր Ժուան IV-ի կողմից, դառնալով այս տիտղոսի առաջին կրողը:
1553 - Ժնևում ցուցարարները խարույկի բարձրացրեցին մտածող, աստվածաբան, բնագետ և բժիշկ Միգել Սերվետին:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ստեֆան Էլ-Շաարավի,եգիպտական ծագումով իտալացի ֆուտբոլիստ
1975 - Անդրեյ Մովսեսյան, հայ ֆուտբոլիստ
1975 - Արոն Ռալստոն, ամերիկացի լեռնագնաց
1963 - Ֆարին Ուրլաուբ,գերմանացի ռոք երաժիշտ
1952 - Ռոբերտո Բենինյի, իտալացի դերասան և ռեժիսոր
1939 - Ժան Ջորկաեֆ, ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
1932 - Սիլվիա Փլաթ, ամերիկացի գրող և բանաստեղծուհի (մ. 1963)
1922 - Միշել Գալաբրյու, մարոկա-ֆրանսիացի գրող
1914 - Գեորգի Խոլոպով, հայազգի ռուս գրող (մ. 1990)
1886 - Ռոբերտ Ֆալկ, ռուս խորհրդային նկարիչ (մ. 1958)
1881 - Խաչատուր Կանայան, լեզվաբան (մ. 1976)
1858 - Թեոդոր Ռուզվելտ,ամերիկացի քաղաքական գործիչ (մ. 1919)
1855 - Իվան Միչուրին, ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս (մ. 1935)
1782 - Նիկոլո Պագանինի, իտալացի վիրտուոզ ջութակահար և կոմպոզիտոր (մ. 1840)
1728 - Ջեյմս Կուկ, անգլիացի նշանավոր ծովագնաց, կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հոկտեմբեր 27, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon