Պատմության այս օրը. հուլիսի 21

Օրացույց 21.07.2020   09:00   481

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • ԱՄՆ - Ճոպան ձգելու մրցաշարի ազգային օրը (National Tug-Of-War Tournament Day) 
  • ԱՄՆ - Մոտակա ապաստանի համար ձեռագործի ազգային օրը (National Craft for Your Local Shelters Day) *
  • ԱՄՆ - Անառողջ կերակուրի ազգային օրը (National Junk Food Day) *
  • ԱՄՆ - Որևէ մեկը լինելու ազգային օրը (National Be Someone Day) *
  • ԱՄՆ - Շնիկներին կենդանաբանական խանութներից զերծ պահելու ազգային օրը (National No Pet Store Puppies Day) *
  • ԱՄՆ - Լամինգթընի ազգային օրը (National Lamington Day) *
  • Բելգիա - Ազգային օրը (National Day) 
  • Գաում կղզի - Ազատագրության օրը (Liberation Day) 
  • Իրան - Իմամզադեի երկրպագման օրը (Imamzadeh Glorification Day) *
  • Ռուսաստան - Չտատանվելու օրը *
  • Ռուսաստան - Վերահաշվարկի օրը *
  • Սինգապուր - Ռասայական ներդաշնակության օրը (Racial Harmony Day) *

* Հուլիսի 21-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Լույս է տեսնում Հարի Փոթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարի Փոթերն ու մահվան պարգևները»։
1999 - Ինգուշեթիայում տղամարդկանց թույլատրվում է 4 կին ունենալ։
1983 - Երկու պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան և Էյր-Ֆրանս օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1983 - Անտարկտիդայի սովետական «Վոստոկ» կայանում գրանցվում է ամենացածր՝ -89.2 °C ջերմաստիճանը։
1981 - Լոզանի վաճառատան մեջ պայթյունի հետևանքով տասը վիրավոր կա։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1973 - Տիեզերք է ուղարկվում «Մարս 4» միջմոլորակային կայանը։
1970 - Եգիպտոսում ավարտվում է Ասուանի ամբարտակի շինարարությունը։
1969 - Ամերիկացի տիեզերագնացներ Նիլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը ոտք են դնում Լուսնի վրա։
1831 - Բելգիայի առաջին արքայի՝ Լեոպոլդ 1-ինի թագադրումը։
1822 - Առաջին Մեքսիկական կայսրության ստեղծումը։
1798 - Նապոլեոնի Եգիպտական արշավանքը։

  • Ճակատամարտ բուրգերի մոտ։

365 - Երկրաշարժի հետևանքով մասնակիորեն քանդվեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրիայի փարոսը։

  • Վերջնականապես փարոսը կործանվել է 1375 թվականի հերթական երկրաշարժի արդյունքում։

ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Դեանդրե Ջորդան, ամերիկացի բասկետբոլիստ
1978 - Դեմիան Մառլի, ջամայկացի երգիչ, Բոբ Մառլիի կրտսեր որդին
1978 - Ջոշ Հարթնեթ, ամերիկացի դերասան
1951 - Ռոբին Ուիլյամս, ամերիկացի դերասան  

  • Հայտնի է դարձել «Մորկ և Մինդի» կատակերգական սերիալից։
  • Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ջումանջի», «Ուր են տանում երազանքները», «Խելացի Ուիլ Հանթինգ», «Մեռած պոետների հասարակություն», «Անքնություն» և այլն։ 3 «Օսկարի» ու 4 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։

1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան
1920 - Իսահակ Շտերն, հրեա ծագումով լեհ թավջութակահար
1907 - Արտավազդ Ավագյան, բուսաբան
1905 - Անդրանիկ Իոսիֆյան, գիտնական
1899 - Էռնեստ Հեմինգուեյ, ամերիկացի գրող և լրագրող  

  • 1954 թվականին արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի։
  • Հեմինգուեյի հայտնի գործերն են «Հրաժեշտ զենքին», «Եվ ծագում է արևը», «Ում մահն է գուժում զանգը», «Կլիմանջարոյի ձյուները», «Տոն, որը միշտ քեզ հետ է», «Ծերունին և ծովը»։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իսահակ Շտերն, Պատմության այս օրը, հուլիսի 21, Ռոբին Ուիլյամս, Էռնեստ Հեմինգուեյ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon