«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 4

Պատմության այս օրը. հուլիսի 4

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կոոպերատիվների միջազգային օրը (International Day of Cooperatives) *
  • Դնեպր գետի միջազգային օրը *
  • Բալի կորիզներ թքելու միջազգային օրը (International Cherry Pit Spitting Day) *
  • Հացապտղի օրը (Jackfruit Day) *

Ազգային

  • Արգենտինա - Գյուական բժշկի օրը 
  • Բանգլադեշ - Աշարի Պուրնիմա (Ashari Purnima) *
  • Վենեսուելա - Ճարտարապետի օրը 
  • Հնդկաստան - Ծառատունկի ազգային փառատոն (National Festival of Trees Planting) 
  • Իտալիա - Գարիբալդիի օրը
  • Լատվիա - Հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
  • Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի թիկունքի օրը
  • Ռուսաստան - Դոստոևսկու օրը *
  • Ռուսաստան - Կալինինգրադ քաղաքի օրը
  • Ռուսաստան - Պատասխանատվությունից ելք գտնելու օրը
  • Ռուսաստան - Տոներից հանգստանալու օրը
  • Ռուանդա - Ազատագրության օրը 
  • Մարիանյան հյուսիսային կղզիներ - Ազատագրության օրը 
  • ԱՄՆ - Անկախության օրը (Independence Day) 
  • ԱՄՆ - Անքակտելիության օրը (Indivisible Day) *
  • ԱՄՆ - Թոմ Սոյերի ազգային օրը (National Tom Sawyer Days) *
  • ԱՄՆ - Բումբոքսների շքերթի օրը (Boom Box Parade Day) *
  • ԱՄՆ - Մայթեզրին ձվածեղ պատրաստելու օրը (Sidewalk Egg Frying Day) *
  • ԱՄՆ - «Կեսար» աղցանի ազգային օրը (National Caesar Salad Day) *
  • ԱՄՆ - Քանթրի երաժշտության ազգային օրը (National Country Music Day) *
  • ԱՄՆ - Տապակած կողոսկրերի ազգային օրը (National Barbecued Spareribs Day) *
  • ԱՄՆ - Մսից կախում չունենալու օրը (Independence From Meat Day) *
  • ԱՄՆ - Զբոսայգի շտապելու ազգային օրը (National Hop-A-Park Day) *
  • ԱՄՆ - Փողոցային խաղերի ազգային օրը (National Play Outside Day) *
  • Տոնգա - Տուպոու VI  թագավորի ծննդյան օրը
  • Ուկրաինա - Ազգային ոստիկանության օրը 
  • Ուկրաինա - Դատական փորձագետի օրը 
  • Ֆիլիպիններ - Հանրապետության օրը
  • Ճապոնիա - Տանձի օրը 

* Հուլիսի 4-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Հունաստանն առաջին անգամ դառնում է Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն:
1999 - Այս տարվանից ՀՀ-ում նշվում է Հայաստանի Ազգային գրադարանի օրը:
1976 - Իսրայելի հատուկ ծառայությունները Ուգանդայում վնասազերծում են օդանավակայանում պատանդներ վերցրած ահաբեկիչներին։
1975 - Կանաչ Հրվանդանն անկախություն է ստանում Պորտուգալիայից:
1969 - Ատլանտայի փոփ փառատոնին 140 հազար մարդ է հավաքվում՝ տեսնելու «Led Zeppelin»-ին ու Ջանիս Ջոփլինին։
1969
- Ջոն Լենոնը լրագրողներին հայտարարեց, որ նոր խումբ է ստեղծել՝ «The Plastic Ono Band»-ը։
1946 - Քյոնիգսբերգի անունը դառնում է Կալինինգրադ
1944
- Ստեղծվեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունը:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմ. Պրոխորովկա գյուղում սկսվում է մարդկության պատմության նեջ ամենաշատ կյանքեր խլած Կուրսկի ճակատամարտը:
1941 - Օկուպացված Լվովում նացիստներն իրականացնում են լեհ գրողների և գիտնականների կոտորած:
1918 - Բոլշևիկները գնդակահարում են Նիկոլայ II ցարին և նրա ընտանիքի անդամներին:
1914 - Սարաևոյում տեղի ունեցած սպանությունից վեց օր անց Վիեննայում տեղի է ունենում էրցհերցոգ (արխիդուքս) Ֆրանց Ֆերդինանդի և իր կնոջ՝ Սոֆիայի հուղարկավորությունը:
1892 - Սամոայում երկու անգամ իրար հետևից կրկնվում է հուլիսի 4-ը, ինչը կապված է այն բանի հետ, որ երկիրն անցնում է ամսաթվի փոփոխության գծից արևելք գտնվող ժամային գոտի:
1886 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հարյուրամյակի օրը Նյու Յորք է հասնում ամերիկացիներին ֆրանսիացի ժողովրդի նվիրած Ազատության արձանը:
1874 - Կառուցվում է Միսսիսիպի գետի վրայով անցնող առաջին կամուրջը։
1865 - Առաջին անգամ տպագրվեց Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գիրքը:
1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդելին պատմում է մի հեքիաթ, որը հետագայում դառնում է «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպը։
1837 - Բիրմինգհեմի և Լիվերպուլի միջև սկսում է գործել աշխարհի առաջին երկաթուղին:
1826 - ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունելու հիսնամյակի տոնակատարության օրը մահանում են ԱՄՆ երկու նախկին նախագահները՝ Ջոն Ադամսը և Թոմաս Ջեֆերսոնը:
1776 - Ստորագրվեց ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը:

  • Հուլիսի 4-ը դառնում է Միացյալ նահանգների անկախության օր։

ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Post Malone, ամերիկացի հիփ հոփ կատարող, երգահան և պրոդյուսեր
1982 - Հաննա Հարփեր (Hannah Harper), անգլիացի պորնոդերասանուհի
1972 - Նինա Բադրիչ, հորվաթ երգչուհի
1930 - Մհեր Մկրտչյան, հայ մեծանուն դերասան

  • Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի», «Խոշոր շահում», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Միմինո», «Հին օրերի երգը», «Տերն ու ծառան», «01-99», «Կովկասի գերուհին», «Կտոր մը երկինք»։

1927 - Ջինա Լոլոբրիջիդա, իտալացի դերասանուհի

  • Լոլոբրիջիդային համաշխարհային փառք են բերել «Ֆանֆան վարդակակաչ» և «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերը։

1926 - Ալֆրեդո դի Ստեֆանո, արգենտինացի ֆուտբոլիստ
1925 - Քեթի Բերբերյան, ծագումով հայ, մեծանուն ամերիկյան դասական երգչուհի
1807 - Ջուզեպպե Գարիբալդի, իտալացի գեներալ և քաղաքական գործիչ