Պատմության այս օրը. մայիսի 22
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կենսաբազմազանության միջազգային օրը (International Day for Biological Diversity)
Մայիսի 22-ը Կենսաբանական բազմազանության միջազգային օրն է: Այն նշվում է 2001 թվականից։ Օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995թ․` հիմնվելով 1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի կողմերի գիտաժողովի խորհուրդների հատուկ բանաձևի վրա:
Կենսաբանական բազմազնությունը Երկիր մոլորակի կյանքի ամբողջ բազմազանությունն է: Վերանում են բույսեր, կենդանիներ, սպառվում են ջրային պաշարները։ Այս ամենում բացասական դեր է խաղում մարդու ակտիվ կենսագործունեությունը:
Կենսաբանական բազմազանության Կոնվենցիային միացել է ավելի քան 200 պետություն: Կենսաբանական բազմազանության միջազգային օրվա հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վերացող ֆլորայի ու ֆաունայի խնդիրների վրա:
- Քաղաքային ֆերմերի համաշխարհային օրը (World Urban Farmers Day) *
- Գոթերի համաշխարհային օրը (World Goth Day) *
- «Պալոմա» կոկտեյլի համաշխարհային օրը (World Paloma Day) *
- «Ethernet» տեխնոլոգիայի ծննդյան օրը *
- Ատամի մածուկի տյուբիկի ծննդյան օրը *
- Շերլոկ Հոլմսի օրը (Sherlock Holmes Day) *
Ազգային
- ԱՄՆ - Կանադական ներգաղթյալների օրը (Canadian Immigrants Day)
- ԱՄՆ - Անվանաթերթի ազգային օրը (National Title Track Day) *
- ԱՄՆ - Կարբյուրատորի օրը (Carb Day) *
- ԱՄՆ - Փասիանսի ազգային օրը (National Solitaire Day) *
- ԱՄՆ - Կրավտային գինեթորման գործարանի ազգային օրը (National Craft Distillery Day) *
- ԱՄՆ - Հարվի Միլքի օրը (Harvey Milk Day) *
- ԱՄՆ - «Չխաշվելու» ազգային օրը (National Don’t Fry Day) *
- ԱՄՆ - Ավտոմեքենայով ճանապարհորդելու ազգային օրը (National Road Trip Day) *
- ԱՄՆ - Երաժշտական գործիք գնելու ազգային օրը (Buy a Musical Instrument Day) *
- ԱՄՆ - Վանիլային կարկանդակի ազգային օրը (National Vanilla Pudding Day) *
- ԱՄՆ - Ջերմային անվտանգության իրազեկման ազգային օրը (National Heat Safety Awareness Day) *
- Ավստրալիա - Դպրոցական ճանապարհի անվտանգության օրը (Walk Safely to School Day) *
- Բերմուդյան կղզիներ - Բերմուդյան կղզիների օրը (Bermuda Day)
- Բուլղարիա - Նեստինարի (Անաստենարիա) *
- Գվատեմալա - Ծառատունկի օրը
- Եմեն - Ազգային միասնության օրը
- Էկվադոր - Ծառատունկի օրը
- Իսրայել - Երուսաղեմի օրը (Yom Yerushalaim)
- Ինդոնեզիա - Cuti Bersama *
- Հաիթի - Ազգային ինքնիշխանության օրը
- Հունաստան - Պիրովասիա (Անաստենարիա) *
- Մարտինիկա - Ստրկության վերացման օրը
- Մոլդովա - Բելցիների օրը (Bălți Day) *
- Նոր Զելանդիա - Վարդագույն վերնաշապիկի օրը (Pink Shirt Day) *
- Շրի Լանկա - Հանրապետության օրը
- Պորտուգալիա - Լեյրիա քաղաքի օրը (Leiria Day) *
- Ռուսաստան - Լողավազանային ինդուստրիայի համառուսական օրը *
- Ռուսաստան - Տրետյակովյան պատկերասրահի հիմնադրման օրը *
- Ռուսաստան - Վինեգրետի օրը
* Տոների մասին ավելին՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 - Կատարվում է 634 մետր բարձրության աշխարհի ամենաբարձր Tokyo Skytree հեռուստաաշտարակի բացումը:
1992 - Խորվաթիան և Սլովենիան դարձան ՄԱԿ-ի անդամ:
1972 - Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
1972 - Ռիչարդ Նիքսոնը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելեց ԽՍՀՄ։
1939 - Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
1919 - Հրապարակվեց Կ.Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
1918 - Սարդարապատի չորսօրյա հերոսամարտը:
1911 - Հիմնադրվեց կինոլոգների միջազգային ֆեդերացիան:
1906 - Ռայթ եղբայրները պատենտավորեցին իրենց թռչող սարքը։
1900 - Նյու Յորքում հիմնադրվեց Associated Press ինֆորմացիոն գործակալությունը։
1897 - Լոնդոնում բացվում է Թեմզայի տակով կառուցված Բլեքուոլի թունելը:
1892 - Դոկտոր Վաշինգտոն Շեֆիլդը ստեղծեց տյուբիկ ատամի մածուկի համար։
1864 - Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա և հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը` նահանջում են:
1813 - Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Իտալուհին Ալժիրում» օպերայի առաջնախաղը:
1455 - Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
ն.Ք.. 334 - Գրանիկոսի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու բանակը հաղթում է պարսից արքա Դարեհ III-ին:
ԾՆՎԵԼ ԵՆ
1987 - Արթուրո Վիդալ, չիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1987 - Նովակ Ջոկովիչ, սերբ պրոֆեսիոնալ թենիսիստ
1985 - Քրիս Սալվատոր (Chris Salvatore), ամերիկացի դերասան, երգիչ-երգահան և մոդել
1981 - Բրայան Դենիելսոն (Daniel Bryan), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ
1970 - Նաոմի Քեմփբել, աֆրո-ճամայկյան ծագումով սուպերմոդել
1943 - Էդգար Մարին Լևի, 1960-70-ականների կոստառիկացի ֆուտբոլիստ, հարձակվող
1939 - Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս), գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս
1938 - Հենրիկ Խաչատրյան, ՀՀ նախկին դատախազ
1924 - Արմեն Խոստիկյան, դերասան
1924 - Շառլ Ազնավուր (Վաղինակ Ազնավուրյան), աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե
1907 - Գուրգեն Ալեմշահ, երգահան, խմբավար և դիրիժոր
1907 - Լոուրենս Օլիվյե, թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, «Օսկարի» քառակի դափնեկիր
1859 - Արթուր Կոնան Դոյլ, դետեկտիվ գրող, Շերլոկ Հոլմսի հոգևոր հայրը
1844 - Մերի Կեսսետ, ամերիկացի նկարչուհի
1833 - Ֆելիքս Բրաքմոն, ֆրանսիացի նկարիչ և օֆորտի վարպետ
1813 - Ռիխարդ Վագներ, գերմանացի երգահան
1812 - Գաբրիել Այվազյան, հասարակական և կրոնական գործիչ