Պատմության այս օրը. փետրվարի 9

Օրացույց 09.02.2020   09:30   532

Այսօր Ատամնաբույժի միջազգային օրն է

2010 - Եվրախորհրդարանը հաստատեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։

2009 - Քաղաքային խորհրդի որոշմամբ Դալայ-լաման դարձավ Հռոմի պատվավոր քաղաքացի։

1998 - Ռոբերտ Քոչարյանը «իրավիճակի փոփոխման» պատճառաբանությամբ, առանց դատարանի որոշման բանտից ազատ արձակեց ՀՅԴ ներկայացուցիչներին:

1991 - Լիտվայում ընտրողները քվեարկում են անկախության օգտին։

1975 - Խորհրդային «Սոյուզ 17» տիեզերանավը վերադառնում է Երկիր։

1971 - Ամերիկյան «Ապոլոն 14» տիեզերանավը Լուսնի վրա երրորդ անգամ անձնակազմով իջնելուց հետո վերադառնում է Երկիր։

1960 - Ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը:

1948 - Տոկիոյում ստեղծվեց այկիդոյի համաշխարհային կենտրոնը՝ Այկիկայ։

1924 - Նախիջևանի ինքնավար մարզի ձևավորումը ԽՍՀՄ-ի կազմում։

1921 - Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:

1920 – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեխմբի օգտագործման վերաբերյալ։ Ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր:

1916 - Սենատի թիվ 12 միատեղ որոշում ընդունեց օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին»։

1915 թվականին հայ քաղաքական և հասարակական գործիչ Վահան Քարդաշյանը հիմնում է Հայաստանի անկախությանը նպաստող Ամերիկյան կոմիտե: Հետաքրքրական է այն փաստը, որ կոմիտեի բոլոր անդամները , բացառությամբ Քարդաշյանի, ամեիկացիներ էին:

Կոմիտեի անդամներ դարձան ԱՄՆ-ի նշանավոր քաղաքական գործիչներ. 72 սենատորներ և Եվրոպայում գտնվող 9 ներկայացուցիչներ, այդ թվում Ջեյմս Ջերարը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գլխավոր խորհրդական Չառլզ Էվանս Հյուզը: Կարճ ժամանակում կազմակերպությունը ներկայացուցչություններ բացեց եկրի 22 նահանգներում, որոնք ակտիվ աշխատանք էին տանում Հայաստանի անկախության ճանաչման համար: Հենց նույն ժամանակաշրջանում Ամերիկյան կոմիտեին հաջողվեց հասնել նրան, որ երկրի 24 նահանգներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: 

Նույն աշխատանքներն էին տարվում նաև 1916 թվականին: Թիվ 12 որոշման մեջ ԱՄՆ Սենատը որոշում ընդունեց.

«Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին`օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և անպատմելի տառապանք»:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը նպաստեց Մերձավորարևելյան օգնություն կազմակերպության ստեղծմանը, որը 1915-1930 թթ. օգնում էր ցեղասպանությունից փրկվածներին:

1913 - Ծնվել է նկարիչ-բեմադրող, անիմատոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Վալենտին Լալայանցը։ 

1895 - ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը:

1893 - Մերկապարի ծնունդը:

1886 - Ծնվել է քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ Ալեքսանդր Մյասնիկյանը։

1872 - Ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից մեկը՝ Արմեն Գարոն։

1846 - Ծնվել է գերմանացի կոնստրուկտոր, մոտոցիկլի և առաջին «Մերսեդես» ավտոմեքենայի ստեղծող Վիլհելմ Մայբախը։

Картинки по запросу Wilhelm Maybach

Վիլհելմ Մայնբախի ստեղծած պատմության մեջ առաջիններից մեկը համարվող բենզինային շարժիչով մեքենան։ 1900-1901 թթ։

Похожее изображение

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալեքսանդր Մյասնիկյան, Դալայ-լամա, Արմեն Գարո, Վիլհելմ Մայբախ, Պատմության այս օրը, փետրվարի 9

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon