ՌԴ ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել

Պաշտոնական 18.05.2021   18:03   72

ՌԴ արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության դեպարտամենտը մեկնաբանություն է տարածել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի հետ:

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին լարվածության նվազեցման հարցում՝ բարձրագույն և բարձր մակարդակի պարբերական շփումների շրջանակներում: Պահպանվում է օպերատիվ կապը մեր երկրների ռազմական ու սահմանապահ ծառայությունների գծով:

Վերահաստատում ենք կրակի դադարեցման ռեժիմի խստագույն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների մյուս դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:  

Ելնում ենք նրանից, որ նման միջադեպերը անհրաժեշտ է հարթել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ադրբեջան, սահման, ՌԴ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon