«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՌԴ ՊՆ-ի ռազմաօդային ուժերի բժշկական հաստատությունների մասնագետներն Արցախում են

ՌԴ ՊՆ-ի ռազմաօդային ուժերի բժշկական հաստատությունների մասնագետներն Արցախում են

Լեռնային Ղարաբաղ են մեկնել ՌԴ Արևելյան ռազմական շրջանի՝ ռազմական բժիշկների տեղափոխող երկու Իլ -76 ռազմական տրանսպորտային օդանավեր։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ ՊՆ-ից

 «Առաջին երկու Իլ -76 օդանավերը, որոնք իրականացրել են Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղում առաքելության կատարման տարածք, թռել են Խաբարովսկ-Նովի օդանավակայանից:

Ընդհանուր առմամբ, 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղ:

Ջոկատում ընդգրկված են բժիշկներ, միջին և կրտսեր օղակի բուժանձնակազմ, որոնք մշտական ​​պատրաստվածության վիճակում կլինեն՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու համար»,- նշվում է հաղորդագրությունում: