Սևանա լիճը սնուցող հիմնական ակունքները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ

Պաշտոնական 27.01.2021   12:00   172

Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի` Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այդ երկու գետերի սնուցման ակնունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, և, ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ։ Այդ տարածքներում են նաև գտնվում Սևանի ջրահավաք հիմնական աղբյուրները»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս փաստի շուրջ ՀՀ բնապահպանական որոշ շրջանակներ արդեն մտահոգություններ են հայտնել։ Նախարարությունն իր հերթին ուսումնասիրություններ է իրականացրել ու արդյունքները ներկայացրել ՊՆ–ին ու վարչապետի աշխատակազմին։ Այս հարցի շուրջ ավելին նախարարությունն անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։
Ինչ վերաբերում է սահմանազատման արդյունքում հնարավոր նոր վտանգներին, դրանում նախարարությունը ևս մասնակցության մանդատ չունի ու ներգրավված չէ։

«Բայց պետք է ասեմ, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի որոշ արգելավայրեր ու արգելոցներ սահմանակցում են ՀՀ միջազգային սահմաններին` արևելյան ու արևմտյան կողմերից, և, բնականաբար, մեր մասնագետների հետ մենք պերմանենտ աշխատանքային շփումների և կապի միջոցով հսկողության տակ ենք պահում այդ գործընթացները»,– ասաց Պետրոսյանը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, պատերազմ Արցախում, Սևան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon