«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Սերժ Սարգսյան. «Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»

Սերժ Սարգսյան. «Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է»

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմը սերտ շաղկապված է ԼՂ բանակցային գործընթացի հետ, որը, ցավոք, կա՛մ փակուղի է մտել, կա՛մ էլ ընթանում է ոչ այնպես, ինչպես ինքն է պատկերացնում` դրանով ավելացնելով պատերազմի վտանգը։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց այսօր` պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է արտակարգ դրության ժամանակ ասուլիս հրավիրել, քանի որ նա ճիշտ հակառակն էր ասել։

«Ապրիլյան քառօրյան շաղկապված է նաև մեր արտաքին քաղաքականության հետ, ուստի իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր երկրի շուրջ, չափազանց վտանգավոր են։ Այսօր պատերազմի վտանգը չափազանց մեծ է:

Մյուս կողմից, վստա՞հ եք, որ արտակարգ դրությունը մոտ ապագայում կավարտվի: Ես վստահ չեմ»,-ասաց Սարգսյանը։