«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները (լուսանկարներ)

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները (լուսանկարներ)

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները։ Տեղեկությունը լուսանկարներին կից ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա- Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում»,- գրել է խոսնակը:

Նա նաև տեղեկացրել է, որ թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Նշենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։

«Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում»,-գրել էր նա։