Սյունիքի մարզպետը հրապարակել է տվյալներ պատերազմում զոհված սյունեցիների վերաբերյալ

Պաշտոնական 30.12.2020   11:36   164

 Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրապարակել է տվյալներ արցախյան վերջին պատերազմում զոհված սյունեցիների վերաբերյալ:

Համաձայն տվյալների՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ի դրությամբ սյունեցի զոհվածների թիվը 169 է:

«Այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են իրավիճակի թելադրմամբ, հիշատակի օրեր են լինելու, ըստ էության: Նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար:

Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել... իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում եւ առողջություն»,-նշել է մարզպետը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մելիքսեթ Պողոսյան, զոհվածներ, Սյունիք, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon