Թաթուլ Հակոբյան. «Փաշինյանի հարցազրույցը РБК-ին պետք է դառնա հետաքննության թեմա առնվազն»

Խոսք 07.10.2021   12:07   553

Քանի որ անցյալ տարի այս օրերին հիմնականում եղել եմ Արցախում և Սյունիքում, համարյա հարցազրույցներ չեմ հասցրել կարդալ՝ լինի Նիկոլը, Ալիևը, Պուտինը, արևմտյան մամուլը, ինչը անում եմ այս օրերին՝ վերապրելով 44-օրյա ԱՂԵՏը:

Այս հարցազրույցը, որ վարչապետ Փաշինյանը տվել է ռուսական РБК-ին հոկտեմբերի 7-ին (խմբ. 2020թ), կարծում եմ, պետք է դառնա լուրջ քննարկման, հետաքննության թեմա առնվազն:
Ինչո՞ւ: Որովհետև 25-26 ժամ առաջ նա վերադարձել էր Արցախից, որտեղ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներկայացրել է Ջերբայիլին հարվածելու պլանը:

Ուրեմն, ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական ուժերը հոկտեմբերի 4-ին գրավել են Ջրական/Ջեբրայիլը, որի մասին չի հաղորդում հայկական կողմը:

Փաշինյանը հոկտեմբերի 5-ին մեկնում է Արցախ, ուշ երեկոյան վերադառնում:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան, արդեն Երևանում նա ռուս լրագրողին պատմում է.

«- Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։

РБК – Ինչո՞ւ եք այդպես ասում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»։

Այստեղ բազմաթիվ հարցեր կան, մասնավորապես.

  • իրավա՞մբ հայկական ուժերը ջախջախել են ադրբեջանական կորպուսը, թե՞ մենք ենք այդ օրերին՝ հոկտեմբերի 5-ից 11-ը, Արաքսի հովտի այս հատվածում տվել 2000 զոհ և վիրավոր:
  • հնարավոր է՞, որ պարոն Փաշինյանին ճիշտ չեն զեկուցել, թե ինչ է կատարվում Արաքսի՝ մեզ համար Մահվան հովտում,
  • եթե անգամ ճիշտ է, որ հայկական ուժերը ջախջախում են ադրբեջանական կորպուսը, գերագույն գլխավոր հրամանատարը պետք է՞ այդ մասին պատմի լրագրողին, թե հենց հիմա ջախջախում ենք ու էլի լիքը հարցեր:

Ու մինչ դուք կկարդաք, կդիտեք, եթե չեք կարդացել կամ դիտել այս հարցազրույցը, հիշեցնեմ, թե հոկտեմբերի 6-ի երեկոյան ինչ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ երկու ստատուս է թողել իր ֆեյսբուքի էջում ձեր լրագրող ծառան, և Դուք ասում եք, թե ինչու մենք չենք գրել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում.
Ռուսաստանն է զինադադար բերել/ստիպելու/պարտադրելու:  Ով ՈՉ ասաց, նա էլ տուժելու է հետագայում:

2. Ուրեմն, շատ չեմ հասցնում հետևել իմ ստատուսների արձագանքներին՝ հասկանալի պատճառներով: Ընկերներս գրեցին, որ իմ ստատուսներից մեկի հատ կապված ինձ ուղղակի գզում են: Առանց նայելու մեկնաբանությունները, այն հանեցի, քանի որ ժամանակ չկա կարդալու, մանավանդ, երբ կրակ են թափում: Բայց ուրիշ բան եմ ուզում ասել: Ինձ թվում է, Արցախից դուրս գտնվողների մի մեծ զանգված կա, որ չգիտի, չի գիտակցում, թե ինչ իրավիճակում ենք:

Այսքանը: Խաղաղություն Հայոց հողին, ուժ Հայկական բանակին, համբերություն մեր մայրերին...

Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Թաթուլ Հակոբյան, Հայաստան, Ջեբրայիլ, ԼՂ, Նիկոլ Փաշինյան, պատերազմ Արցախում, ադրբեջան, РБК, Արցախ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon